00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը պատրաստ է միջուկային թեմայով համաձայնության գալ․ Արաղչին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

© Sputnik / Aram NersesyanԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Բաժանորդագրվել
Իրանը կրկին հայտարարել է կառուցողական դիվանագիտական համագործակցությանը իր հանձնառության մասին:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Իրանական կողմը պատրաստ է միջուկային նոր համաձայնագրի կնքմանը, որը հաշվի կառնի Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։
«Իրանը կրկին հայտարարում է կառուցողական դիվանագիտական համագործակցության իր հանձնառության մասին՝ նոր համաձայնության հասնելու համար (միջուկային խնդրի վերաբերյալ՝ խմբ.), որը հաշվի կառնի ոչ միայն Թեհրանի իրավունքներն ու շահերը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համապատասխան, այլև բոլոր փոխադարձ մտահոգությունները, այդ թվում՝ Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները, որոնք վերաբերում են նրանց կյանքին ու բարեկեցությանը»-գրել է Արաղչին:
Հուլիսի 26-ին Իրանն ու «եվրաեռյակը» Ժնևում միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Բանակցություններն ընթացել են միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու պատրաստակամության մասին «եվրաեռյակի» հայտարարության ֆոնին, եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին մինչև օգոստոսի վերջ կամ երկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի գործողությունը։ Այն հաստատում է 2015 թվականի Իրանական միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:
Իրանը նամակ է հղել ԵՄ-ին՝ միջուկային գործարքի բանակցությունները վերսկսելու պայմաններով
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին` Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Լրահոս
0