https://arm.sputniknews.ru/20250829/irany-namak-e-hghel-em-in-mijukajin-gvortsarqi-banakcutjunnery-verskselu-pajmannervov-92869033.html
Իրանը նամակ է հղել ԵՄ-ին՝ միջուկային գործարքի բանակցությունները վերսկսելու պայմաններով
Իրանը նամակ է հղել ԵՄ-ին՝ միջուկային գործարքի բանակցությունները վերսկսելու պայմաններով
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳ նախարարը Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու «եվրաեռյակի» փորձերն անվանել է անվավեր և իրավական ուժ չունեցող: 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T09:34+0400
2025-08-29T09:34+0400
2025-08-29T09:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
եվրամիություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_6222220a5834bfef69c418735c2efefa.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Իրանը պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ ազնիվ բանակցությունները, եթե Արևմուտքը բարի կամք դրսևորի։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին ուղղված նամակում, այն բանից հետո, երբ «եվրաեռյակը» նախաձեռնել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը:Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով դիվանագետներին, հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին:Նա Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու փորձերն անվանել է անվավեր և իրավական ուժ չունեցող:Հուլիսի 26-ին Իրանն ու «եվրաեռյակը» Ժնևում միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Բանակցություններն ընթացել են միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու պատրաստակամության մասին «եվրաեռյակի» հայտարարության ֆոնին, եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին մինչև օգոստոսի վերջ կամ երկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի գործողությունը, որը հաստատում է 2015 թվականի Իրանական միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին` Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի մասին բանաձևի երկարաձգման նախագիծը. ԱԳՆ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_710e4f7d14e5879e6c1e12e183bb9ecb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, եվրամիություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, եվրամիություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային զենք
Իրանը նամակ է հղել ԵՄ-ին՝ միջուկային գործարքի բանակցությունները վերսկսելու պայմաններով
09:34 29.08.2025 (Թարմացված է: 09:35 29.08.2025) Իրանի ԱԳ նախարարը Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու «եվրաեռյակի» փորձերն անվանել է անվավեր և իրավական ուժ չունեցող:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Իրանը պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ ազնիվ բանակցությունները, եթե Արևմուտքը բարի կամք դրսևորի։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին ուղղված նամակում, այն բանից հետո, երբ «եվրաեռյակը» նախաձեռնել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով դիվանագետներին, հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին:
«Արաղչին հաստատել է ազնիվ ու հավասարակշռված դիվանագիտական բանակցությունները վերսկսելու Իրանի պատրաստակամությունը՝ պայմանով, որ մյուս կողմերը լրջություն և բարի կամք կդրսևորեն և կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են հաջողության հասնելու հնարավորությունները»,-ասված է նամակում, փոխանցում է Reuters-ը:
Նա Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու փորձերն անվանել է անվավեր և իրավական ուժ չունեցող:
Հուլիսի 26-ին Իրանն ու «եվրաեռյակը» Ժնևում միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Բանակցություններն ընթացել են միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու պատրաստակամության մասին «եվրաեռյակի» հայտարարության ֆոնին, եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին մինչև օգոստոսի վերջ կամ երկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի գործողությունը, որը հաստատում է 2015 թվականի Իրանական միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին` Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: