https://arm.sputniknews.ru/20250829/inchu-e-rd-gnaluc-araj-pashinjany-aknarkum-eatmic-durs-galu-masin-qaghaqageti-kartsiqy-92903037.html
Ինչու է Փաշինյանը ՌԴ գնալուց առաջ ակնարկում ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին. քաղաքագետի կարծիքը
Ինչու է Փաշինյանը ՌԴ գնալուց առաջ ակնարկում ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին. քաղաքագետի կարծիքը
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Գրիգոր Բալասանյանը դիտարկում է միաժամանակ մի քանի իրողությունների համատեքստում։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T22:36+0400
2025-08-29T22:36+0400
2025-08-30T21:24+0400
ալեքսեյ օվերչուկ
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92841514_0:0:1167:656_1920x0_80_0_0_9d047eabf301f907f8ed65128dabbc47.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ակնարկելով` Փաշինյանը փորձում է բարձրացնել իր կշիռը սեպտեմբերին Մոսկվա կատարելիք այցից առաջ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։Օգոստոսի 28-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել էր, որ հասկանում են, որ Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցումը հնարավոր չէ։ Երբ գա այդ կետը, երբ ընտրությունը լինի անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում։Գրիգոր Բալասանյանի համոզմամբ` Ռուսաստանը վաղուց արդեն չի ցանկանում, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ–ում։«Հայաստանին չեն հանում ԵԱՏՄ–ից ու չեն ասում, որ պիտի դուրս գա։ Բայց նաև ակնարկում են, որ, եթե ՀՀ վարչապետը որոշում կայացնի, որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ, ապա Հայաստանին ուղղակի կհանեն ԵԱՏՄ–ից»,– նշում է մասնագետը։Մյուս կողմից Բալասանյանը կարծում է, որ, չնայած դիրքորոշման առերևույթ կոշտացմանը, Փաշինյանը 2026թ–ի ընտրությունների շեմին կտրուկ քայլեր չի անի։Բացի այդ, նրա դիտարկմամբ` ԱՄՀ –ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) բոլոր զեկույցներում նշվում է, որ ԵԱՏՄ–ին անդամակցությունը Հայաստանին լրջագույն դիվիդենտներ է բերում, ինչը անկասկած գիտակցում է նաև Փաշինյանը։Ի դեպ, շուրջ 2 շաբաթ առաջ, Ալթայում Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում:Կարճ ժամանակում ՀՀ վարչապետի տրամադրության 180 աստիճան փոփոխությունը Գրիգոր Բալասանյանը մեկնաբանում է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցի հետ։ Այցի ընթացքում, ըստ հայաստանյան մամուլի, Փաշինյանի հետ նրա զրույցը բավական կոշտ է եղել։«Ակնհայտ է, որ այդ զրույցից հետո է ՀՀ վարչապետի մոտ տրամադրության փոփոխություն տեղի ունեցել»,– իր մեկնաբանությունն է անում Գրիգոր Բալասանյանը։Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան էր ժամանել օգոստոսի 20–ին։ Նա հանդիպում և քննարկում է ունեցել ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։Հավելենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Ռուսաստան:Փաշինյանը հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92841514_111:0:986:656_1920x0_80_0_0_0db9a625975ada8a8448e553f2469132.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ինչու է Փաշինյանը ՌԴ գնալուց առաջ ակնարկում ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին. քաղաքագետի կարծիքը
22:36 29.08.2025 (Թարմացված է: 21:24 30.08.2025) ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Գրիգոր Բալասանյանը դիտարկում է միաժամանակ մի քանի իրողությունների համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ակնարկելով` Փաշինյանը փորձում է բարձրացնել իր կշիռը սեպտեմբերին Մոսկվա կատարելիք այցից առաջ․
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը` մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։
Օգոստոսի 28-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել էր, որ հասկանում են, որ Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցումը հնարավոր չէ։ Երբ գա այդ կետը, երբ ընտրությունը լինի անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում։
«Ակնհայտ է` Փաշինյանը տրամադրված է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից, բայց հաշվի առնելով, որ ԵՄ–ից չկա որևէ լուրջ արձագանք` ՀՀ–ԵՄ հնարավոր հեռանկարի հետ կապված, ՀՀ վարչապետն այս պահին փորձում է երկու լարի վրա խաղալ։ Իսկ Մոսկվա կատարելիք այցից առաջ փորձում է բանակցություններում իր կշիռը բարձրացնել, ցույց տալ, որ իրենից է կախված` Հայաստանը կմնա ԵԱՏՄ–ում, թե ոչ, որպեսզի Մոսկվայի կողմից հատուկ վերաբերմունք ցուցաբերվի, եթե իրենք ցանկանում են, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ–ում»,– կարծում է Բալասանյանը` միաժամանակ հավելելով, որ Փաշինյանի հաշվարկը սխալ է։
Գրիգոր Բալասանյանի համոզմամբ` Ռուսաստանը վաղուց արդեն չի ցանկանում, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ–ում։
«Հայաստանին չեն հանում ԵԱՏՄ–ից ու չեն ասում, որ պիտի դուրս գա։ Բայց նաև ակնարկում են, որ, եթե ՀՀ վարչապետը որոշում կայացնի, որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ, ապա Հայաստանին ուղղակի կհանեն ԵԱՏՄ–ից»,– նշում է մասնագետը։
Մյուս կողմից Բալասանյանը կարծում է, որ, չնայած դիրքորոշման առերևույթ կոշտացմանը, Փաշինյանը 2026թ–ի ընտրությունների շեմին կտրուկ քայլեր չի անի։
Բացի այդ, նրա դիտարկմամբ` ԱՄՀ –ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) բոլոր զեկույցներում նշվում է, որ ԵԱՏՄ–ին անդամակցությունը Հայաստանին լրջագույն դիվիդենտներ է բերում, ինչը անկասկած գիտակցում է նաև Փաշինյանը։
«Հետևաբար, նման հայտարարություն անելով, նա, ըստ էության, վա բանկ է գնում, և սրանով փորձում է նաև եվրոպացիների աչքում կշեռքի նժարը թեքել դեպի ԵՄ` հույսով, որ առաջիկա ընտրություններում կստանա նաև ԵՄ աջակցությունը։ Սա ավելի շատ մանիպուլյացիա է ՀՀ վարչապետի կողմից, ինչին մենք մի քանի անգամ ենք ականատես եղել ՀԱՊԿ–ի հետ կապված»,– նշում է Բալասանյանը և արձանագրում, որ, հակառակ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունների` Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։
Ի դեպ, շուրջ 2 շաբաթ առաջ, Ալթայում Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում:
Կարճ ժամանակում ՀՀ վարչապետի տրամադրության 180 աստիճան փոփոխությունը Գրիգոր Բալասանյանը մեկնաբանում է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցի հետ։ Այցի ընթացքում, ըստ հայաստանյան մամուլի, Փաշինյանի հետ նրա զրույցը բավական կոշտ է եղել։
«Ակնհայտ է, որ այդ զրույցից հետո է ՀՀ վարչապետի մոտ տրամադրության փոփոխություն տեղի ունեցել»,– իր մեկնաբանությունն է անում Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան էր ժամանել օգոստոսի 20–ին։ Նա հանդիպում և քննարկում է ունեցել ՀՀ վարաչպետ
Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանի հետ։
Հավելենք, որ երեկ
հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Ռուսաստան: