00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպել են ՀՀ ու ՌԴ փոխվարչապետները. ի՞նչ են քննարկել

© Photo : official site of the Government of RAՀանդիպել են ՀՀ ու ՌԴ փոխվարչապետները
Հանդիպել են ՀՀ ու ՌԴ փոխվարչապետները - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
Բաժանորդագրվել
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։
ՀՀ ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի միջկառավարական նիստը, որի ընթացքում համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
© Photo : official site of the Government of RAԱլեքսեյ Օվերչուկ
Зампредседателя правительства Мгер Григорян принял зампредседателя правительства РФ Алексея Оверчука (20 августа 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
Ալեքսեյ Օվերչուկ
Փոխվարչապետների առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:
© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյան
Зампредседателя правительства Мгер Григорян принял зампредседателя правительства РФ Алексея Оверчука (20 августа 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:
© Photo : official site of the Government of RAՀՀ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նիստը
Зампредседателя правительства Мгер Григорян принял зампредседателя правительства РФ Алексея Оверчука (20 августа 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
ՀՀ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նիստը
«ՀՀ և ՌԴ փոխվարչապետները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։
Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0