https://arm.sputniknews.ru/20250829/hhum-atshecvats-cankacats-mirg-kareli-e-utel-aranc-vakhenalu-pesticidneric-masnaget-92881725.html
ՀՀ–ում աճեցված ցանկացած մթերք կարելի է ուտել` առանց վախենալու պեստիցիդներից. մասնագետ
ՀՀ–ում աճեցված ցանկացած մթերք կարելի է ուտել` առանց վախենալու պեստիցիդներից. մասնագետ
Sputnik Արմենիա
Ռուբեն Գրիգորյանը հիշեցնում է` սննդաբանները խորհուրդ են տալիս միրգ–բանջարեղենի ընդունման օրական չափաբաժինը սահմանել 400–500 գրամի շրջանակում։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T12:23+0400
2025-08-29T12:23+0400
2025-08-29T12:56+0400
բանջարեղեն
հատապտուղ
հատապտուղ
սնունդ
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
քաղցկեղ
պեստիցիդ
ռուբեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/594/11/5941190_0:0:1600:901_1920x0_80_0_0_62ae0253665af9b5e537dbb29327fc24.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Եթե մարդը պտուղ–բանջարեղենն ընդունի օրական ճիշտ չափաբաժնով, ապա մթերքի մեջ առկա պեստիցիդները և քիմիական այլ նյութերը, օրինակ` նիտրատները, վնասակար չեն լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը` անդրադառնալով այն ահազանգերին, թե Հայաստանում պտուղ–բանջարեղենի մեծ մասը քաղցկեղածին է։Քաղցկեղ ու հիշողության կորուստ. երշիկի վտանգավոր ներկանյութը կարգելվիԳրիգորյանի խոսքով` Հայաստանը վաղուց անդամակցում է Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաներին, որոնցով սահմանվում են պեստիցիդների և այլ քիմիական նյութերի` նիտրատների ցանկերը, որոնք անդամ երկիրը կա՛մ արգելում, կա՛մ սահմանափակում է։Ինչ վերաբերում է այս թունքաիմիկատների քանակներին, ապա ցանկացած սննդի չաշահում, նրա խոսքով, բերում է առողջության հետ կապված խնդիրների։«Օրինակ` դիտարկենք ձմերուկը, որի դեպքում նիտրատների մնացորդային թույլատրելի շեմը 60 մգ/կգ–ն է։ Հիմա, եթե մեզնից որևէ մեկը ձմերուկ շատ է սիրում ու օրական մեկ կգ–ից ավելի է ուտում, ապա որքան էլ նիտրատների քանակը քիչ լինի, ինքն արդեն ընդունելու է օրգանիզմի համար վնասակար դոզա։ Սննդաբանները խորհուրդ են տալիս միրգ–բանջարեղենի ընդունման օրական չափաբաժինը սահմանել 400–500 գրամի շրջանակում»,– ընդգծեց նա։ՌԴ գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի միացություններ են ստեղծելԳրիգորյանի խոսքով` իրենք մոնիտորինգ են անցկացրել ու քննարկումներ ունեցել գյուղացիների հետ, թե ինչ չափաքանակներով ու ինչ ժամկետներում պետք է օգտագործեն թունաքիմիկատները գյուղատնտեսության մեջ։Նա նաև տեղեկացրեց` եթե համեմատելու լինենք նախորդ տարիների ու այս տարվա բերքը, ապա կտեսնենք, որ լրիվ այլ արդյունքներ են լինելու, քանի որ բույսերի վնասատուների աճին հիմնականում նպաստում է կլիման. եթե տվյալ ժամանակահատվածում տվյալ հիվանդության կամ վնասատուի համար լավ կլիմայական պայմաններ են լինում, ապա ինչքան էլ փորձ արվի նրանց ճնշել քիմիայով, միևնույնն է` բազմանալու, շատանալու են։Նա նաև նշեց, որ մոնիտորինգի 2024 թվականի տվյալները դեռ ամփոփման փուլում են, քանի որ դրանց վերլուծությունը բավականին ժամանակատար է։«Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/11/5941190_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1db9d6aabf6964b2e97441ad1fa8ba50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանջարեղեն, հատապտուղ, հատապտուղ, սնունդ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, քաղցկեղ, պեստիցիդ, ռուբեն գրիգորյան
բանջարեղեն, հատապտուղ, հատապտուղ, սնունդ, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, քաղցկեղ, պեստիցիդ, ռուբեն գրիգորյան
ՀՀ–ում աճեցված ցանկացած մթերք կարելի է ուտել` առանց վախենալու պեստիցիդներից. մասնագետ
12:23 29.08.2025 (Թարմացված է: 12:56 29.08.2025) Ռուբեն Գրիգորյանը հիշեցնում է` սննդաբանները խորհուրդ են տալիս միրգ–բանջարեղենի ընդունման օրական չափաբաժինը սահմանել 400–500 գրամի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Եթե մարդը պտուղ–բանջարեղենն ընդունի օրական ճիշտ չափաբաժնով, ապա մթերքի մեջ առկա պեստիցիդները և քիմիական այլ նյութերը, օրինակ` նիտրատները, վնասակար չեն լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը` անդրադառնալով այն ահազանգերին, թե Հայաստանում պտուղ–բանջարեղենի մեծ մասը քաղցկեղածին է։
Գրիգորյանի խոսքով` Հայաստանը վաղուց անդամակցում է Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաներին, որոնցով սահմանվում են պեստիցիդների և այլ քիմիական նյութերի` նիտրատների ցանկերը, որոնք անդամ երկիրը կա՛մ արգելում, կա՛մ սահմանափակում է։
«Մեր դեպքում մենք միանգամից արգելում ենք, քանի որ սահմանափակելն ինքնին ռիսկ է առաջացնում։ Այդ իսկ պատճառով մտավախություն ունենալ, որ մենք ուտում ենք քաղցկեղածին որևէ մթերք, իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ–ում չեն գրանցվում, չեն ֆիքսվում, չեն օգտագործվում այնպիսի պեստիցիդներ, որոնք միջազգային պայմանագրերով արգելված են»,– վստահեցրեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այս թունքաիմիկատների քանակներին, ապա ցանկացած սննդի չաշահում, նրա խոսքով, բերում է առողջության հետ կապված խնդիրների։
«Օրինակ` դիտարկենք ձմերուկը, որի դեպքում նիտրատների մնացորդային թույլատրելի շեմը 60 մգ/կգ–ն է։ Հիմա, եթե մեզնից որևէ մեկը ձմերուկ շատ է սիրում ու օրական մեկ կգ–ից ավելի է ուտում, ապա որքան էլ նիտրատների քանակը քիչ լինի, ինքն արդեն ընդունելու է օրգանիզմի համար վնասակար դոզա։ Սննդաբանները խորհուրդ են տալիս միրգ–բանջարեղենի ընդունման օրական չափաբաժինը սահմանել 400–500 գրամի շրջանակում»,– ընդգծեց նա։
Գրիգորյանի խոսքով` իրենք մոնիտորինգ են անցկացրել ու քննարկումներ ունեցել գյուղացիների հետ, թե ինչ չափաքանակներով ու ինչ ժամկետներում պետք է օգտագործեն թունաքիմիկատները գյուղատնտեսության մեջ։
«Ես ձեզ վստահեցնում եմ` ՀՀ–ում արտադրված ցանկացած պտուղ–բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ ուտել, որը անում եմ ես, իմ ընտանիքը։ Ուղղակի պետք է ճիշտ չափաքանակով օգտագործել։ Այն խախտումները, որոնք հայտնաբերվում են, դրանք նորմայի սահմաններում են. որոշակի տոկոսային առումով այդ խախտումները լինելու են։ Մեր նպատակն է` միջոցներ ձեռնարկենք այդ խախտումներըկրճատելու համար։ Խախտումների դեպքում պատախանատվություն կամ տուգանքներ չեն կիրառվում, քանի որ սա մոնիտորինգային ուսումնասիրություն է, ու դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է»,– հայտարարեց պաշտոնյան։
Նա նաև տեղեկացրեց` եթե համեմատելու լինենք նախորդ տարիների ու այս տարվա բերքը, ապա կտեսնենք, որ լրիվ այլ արդյունքներ են լինելու, քանի որ բույսերի վնասատուների աճին հիմնականում նպաստում է կլիման. եթե տվյալ ժամանակահատվածում տվյալ հիվանդության կամ վնասատուի համար լավ կլիմայական պայմաններ են լինում, ապա ինչքան էլ փորձ արվի նրանց ճնշել քիմիայով, միևնույնն է` բազմանալու, շատանալու են։
Նա նաև նշեց, որ մոնիտորինգի 2024 թվականի տվյալները դեռ ամփոփման փուլում են, քանի որ դրանց վերլուծությունը բավականին ժամանակատար է։