00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն մթերք է արտահանվել. Փաշինյանի կարծիքով` ՀՀ–ն բարեկեցության ամենաբարձր կետում է

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը ասուլիսին
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2025
Նիկոլ Փաշինյանը ասուլիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` 2025 թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության ծավալն աճել է 7,3 %–ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 13,4 %–ով, անասնապահությունը՝ 3 %–ով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 2025 թ. հունվար–հուլիսին Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղեն արտահանվել է 103 260 տոննա, որը 11.2 տոննայով գերազանցել է նախորդ տարի նույն ժամանակահատվածի` 92 838 տոննա ցուցանիշը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով մյուս ապրանքների արտահանմանը` նախարարը նշեց, որ տոննաներով ծաղիկի արտահանումն այս տարի կազմել է 1 245 տոննա, որն ավելի քան 110 տոկոով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` 2024 թվականին` 533 տոննա։
Ծաղիկի` հատով արտահանումն այս տարի կազմել է 53.5 մլն հատ, որը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` 2024 թվականին` 49,1 մլն հատ։
Ծիրանն այս տարի արտահանվել է 44 208 տոննա` մոտ 25 տոկոսով ավելի նախորդ տարվա ցուցանիշից` 2024 թվականին արտահանվել է 33 400 տոննա։
Այս տարի կեռաս արտահանվել է 4 317 տոննա, ավելի քան 90 տոկոսով ավելի անցած տարվա ցուցանիշից` 2024 թվականին` 2 270 տոննա։
Դեղձի արտահանումն այս տարի կազմել է 6 295 տոննա` արձանագրելով ավելի քան 60 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2024 թվականին արտահանվել է 3 941 տոննա։
Նախարարն ավելացրեց, որ 2025 թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսության ծավալն աճել է 7,3 %–ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 13,4 %–ով, անասնապահությունը՝ 3 %–ով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ցուցանիշներն ուրախալի են, քանի որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում կամ ցածր ցուցանիշներ էին արձանագրվում, կամ անկում էր լինում։
«Պետք է ընդգծեմ, որ հենց այսօր` օգոստոսի 28–ի դրությամբ, ՀՀ–ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։ Սա ես չեմ ասում որպես արտառոց մի բան»,– ընդգծեց նա։
Որպես իր խոսքի հիմնավորում` Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները 2018 թվականի համեմատ 50 տոկոսով ավելի լավ են ապրում։
ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի
Լրահոս
0