https://arm.sputniknews.ru/20250828/hhum-lvoliki-arat-berq-e-stacvel-mterumy-khtanelu-npatakvov-subsidia-ktramadrvi-92821475.html
ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի
ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանի խոսքով` տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկն այս պահին մթերվում է 40–45 դրամով, իսկ արտադրված տոմատի 1 կգ ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T11:41+0400
2025-08-28T11:41+0400
2025-08-28T11:46+0400
լոլիկ
մթերում
սուբսիդավորել
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80141917_0:84:1600:984_1920x0_80_0_0_eca31d3462e388a18f7423dfea6bdbe8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում լոլիկի մթերմանն աջակցելու նպատակով տնտեսվարողներին կտրամադրվի սուբսիդիա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս տարի ռեկորդային ծավալի լոլիկի բերք է ստացվել։ Եթե 2024 թ. մթերվել է 15 200 տոննա լոլիկ, ապա 2025 թ. միայն օգոստոսի 28–ի դրությամբ ավելի քան 8 800 տոննա լոլիկ է մթերվել, որը 5000 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համարՆրա խոսքով` տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկն այս պահին մթերվում է 40–45 դրամով, իսկ արտադրված տոմատի 1 կգ–ի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։Պապոյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը մրցակցության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլև տեղական շուկաներում։Արդյունքում այս շուկայում գործող տնտեսվարողները շահագրգռված չեն այլև լոլիկ մթերել, և այս տարի շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր է առաջացել։Նա ավելացրեց, որ մթերման մշտադիտարկումը կիրականացնեն մարզպետների աշխատակազմերի կողմից։Ըստ Պապոյանի` նախագծի ընդունման արդյունքում տեղական արտադրանքի ինքնարժեքը կմոտենա ներմուծվող տոմատի մածուկի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակությունը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի 7000 տոննա լոլիկ։2024–ին ՀՀ–ում որքա՞ն խաղող է արտադրվել և արտահանվել. նախարարությունը թվեր է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80141917_89:0:1512:1067_1920x0_80_0_0_780d0196405d9fe2753bc827f92c377a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոլիկ, մթերում, սուբսիդավորել, հհ կառավարություն
լոլիկ, մթերում, սուբսիդավորել, հհ կառավարություն
ՀՀ–ում լոլիկի առատ բերք է ստացվել. մթերումը խթանելու նպատակով «խոշորներին» սուբսիդիա կտրվի
11:41 28.08.2025 (Թարմացված է: 11:46 28.08.2025) Գևորգ Պապոյանի խոսքով` տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկն այս պահին մթերվում է 40–45 դրամով, իսկ արտադրված տոմատի 1 կգ ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում լոլիկի մթերմանն աջակցելու նպատակով տնտեսվարողներին կտրամադրվի սուբսիդիա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս տարի ռեկորդային ծավալի լոլիկի բերք է ստացվել։ Եթե 2024 թ. մթերվել է 15 200 տոննա լոլիկ, ապա 2025 թ. միայն օգոստոսի 28–ի դրությամբ ավելի քան 8 800 տոննա լոլիկ է մթերվել, որը 5000 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։
Նրա խոսքով` տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկն այս պահին մթերվում է 40–45 դրամով, իսկ արտադրված տոմատի 1 կգ–ի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։
Պապոյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը մրցակցության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլև տեղական շուկաներում։
Արդյունքում այս շուկայում գործող տնտեսվարողները շահագրգռված չեն այլև լոլիկ մթերել, և այս տարի շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր է առաջացել։
«Այդ նպատակով առաջարկում ենք տնտեսվարողներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով` 2000 տոննա մթերող տնտեսվարողներին սուբսիդիա չտրամադրել։ 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ–ի դիմաց տրամադրել 10 դրամի չափով աջակցություն։ Նախապայման է սահմանվում, որ լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»,– հայտարարեց նախարարը։
Նա ավելացրեց, որ մթերման մշտադիտարկումը կիրականացնեն մարզպետների աշխատակազմերի կողմից։
Ըստ Պապոյանի` նախագծի ընդունման արդյունքում տեղական արտադրանքի ինքնարժեքը կմոտենա ներմուծվող տոմատի մածուկի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակությունը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի 7000 տոննա լոլիկ։