https://arm.sputniknews.ru/20250828/menq-chenq-ardzanagrum-vor-kvoghmern-ajlevs-harc-chunen-mimjanc-pashinjany-khaghaghutjan-masin-92827882.html
Մենք չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն միմյանց. Փաշինյանը` խաղաղության մասին
Մենք չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն միմյանց. Փաշինյանը` խաղաղության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ խաղաղությունը խնամքի անհրաեշտություն ունի, որը պետք է անընդհատ լինի։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T12:34+0400
2025-08-28T12:34+0400
2025-08-28T12:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
խաղաղություն
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
վաշինգտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92827566_0:0:1280:720_1920x0_80_0_0_dd19995914aa390fdfa46d07737e2e44.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, սակայն դա չի նշանակում, որ կողմերն այլևս հարցեր չունեն միմյանց։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Հարցն այն մասին էր, որ մինչ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շանտաժի լեզվով խոսել։ Երեկ, մասնավորապես, հայտարարեց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս դա կմեկնաբանի ՀՀ վարչապետը։Փաշինյանը նախ նշեց, որ Ադրբեջանի նախագահն էլ էր իր հարցազրույցի ժամանակ հաստատել խաղաղության հաստատումը ՀՀ հետ։Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի, որը պետք է անընդհատ լինի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92827566_198:0:1158:720_1920x0_80_0_0_3e03408a15e178663faa0fb03c17213c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, видео, վաշինգտոն, խաղաղության պայմանագիր
տեսանյութեր, տեսանյութ, նիկոլ փաշինյան, խաղաղություն, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, видео, վաշինգտոն, խաղաղության պայմանագիր
Մենք չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն միմյանց. Փաշինյանը` խաղաղության մասին
12:34 28.08.2025 (Թարմացված է: 12:41 28.08.2025) ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ խաղաղությունը խնամքի անհրաեշտություն ունի, որը պետք է անընդհատ լինի։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, սակայն դա չի նշանակում, որ կողմերն այլևս հարցեր չունեն միմյանց։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Հարցն այն մասին էր, որ մինչ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը շարունակում է շանտաժի լեզվով խոսել։ Երեկ, մասնավորապես, հայտարարեց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս դա կմեկնաբանի ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նախ նշեց, որ Ադրբեջանի նախագահն էլ էր իր հարցազրույցի ժամանակ հաստատել խաղաղության հաստատումը ՀՀ հետ։
«Երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, մենք չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն միմյանց։ Նման բան չի լինում նաև այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։ Միջպետական հարաբերությունների հաստատումը դինամիկ պրոցես է, կողմերն ունեն իրենց և՛ համաձայնությունները, և՛ անհամաձայնությունները, որն ընդհանուր պատկերի վրա իր ազդեցությունը չի ունենում»,– հայտարարեց նա։
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իր նախորդ հայտարարությունն այն մասին, որ խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի, որը պետք է անընդհատ լինի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։