https://arm.sputniknews.ru/20250828/karavarutjuny-es-em-dzevakerpumy-erkrum-bacahajt-avtvoritarizmi-akhtvorvoshumn-er-ashvotjan-92843477.html
«Կառավարությունը ես եմ» ձևակերպումը երկրում բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր. Աշոտյան
«Կառավարությունը ես եմ» ձևակերպումը երկրում բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր. Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանի խոսքով` ուրախալի է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքնվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T16:31+0400
2025-08-28T16:31+0400
2025-08-28T16:40+0400
արմեն աշոտյան
նիկոլ փաշինյան
բռնապետ
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92314568_0:15:1600:915_1920x0_80_0_0_a3bd7b9da3bb1baa061006cc5e53a993.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավարությունը ես եմ» ձևակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլև երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես իրենց կհանեմ»։ Նա այսպես էր արտահայտվել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը,Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Փաշինյանի` ՀՀ 2–րդ և 3 նախագահների մասին ասվածին։«Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի, Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում»,– նշել է Աշոտյանը։Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանը տարօրինակ է համարել Փաշինյանի` 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու հույսը։Հավելենք, որ այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե «ընտրություններին ժողովուրդը կկտրի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուն»։Ե՞րբ կհրապարակվի 2019թ–ի խաղաղության պլանը․ Զուրաբյանը շեշտում է՝ Փաշինյանը կրկին ստում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92314568_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53fb1ed01c89ca67e645ee1d9393dd4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, նիկոլ փաշինյան, բռնապետ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
արմեն աշոտյան, նիկոլ փաշինյան, բռնապետ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«Կառավարությունը ես եմ» ձևակերպումը երկրում բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր. Աշոտյան
16:31 28.08.2025 (Թարմացված է: 16:40 28.08.2025) Արմեն Աշոտյանի խոսքով` ուրախալի է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքնվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավարությունը ես եմ» ձևակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլև երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`
անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի մասին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես իրենց կհանեմ»։ Նա այսպես էր արտահայտվել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը,
«Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է։ Եթե նախկինում նա ստում էր թե՛ անցյալի, թե՛ ներկայի, թե՛ ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը (օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։ Սակայն նրա անկեղծությունը լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-ի («Պետությունը ես եմ»), այլ 15-ի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետև նա վերաբերում է մեր ժողովրդին ու պետությանը հենց այդ սկզբունքով»,– գրել է Աշոտյանը։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Փաշինյանի` ՀՀ 2–րդ և 3 նախագահների մասին ասվածին։
«Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի, Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում»,– նշել է Աշոտյանը։
Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանը տարօրինակ է համարել Փաշինյանի` 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու հույսը։
Հավելենք, որ այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե «ընտրություններին ժողովուրդը կկտրի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուն»։