00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կհրապարակվի 2019թ–ի խաղաղության պլանը․ Զուրաբյանը շեշտում է՝ Փաշինյանը կրկին ստում է

© Sputnik / Karen YepremyanԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2025
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ եկել է ժամանակը, որ Փաշինյանը հրապարակի իր կողմից 2019թ–ին մերժված խաղաղ կարգավորման այն պլանը, որն իբրև թե ՀՀ անկախության համար սպառնալիք էր պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին ստել է՝ հայտարարելով, թե 1994 թվականից սկսած և Արցախի հակամարտության ամբողջ ընթացքում բանակցվող փաստաթուղթը հռչակագիր է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ինչպես հայտնել ենք, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը, հակադարձելով նրանց, ովքեր ասում են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր է ստորագրվել, որն իրավական ուժ չունի և չի կարող դիտարկվել որպես խաղաղության համաձայնագիր, հայտարարել էր, թե 1994 թվականից մինչև վերջ բանակցված փաստաթղթի անունը եղել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև հռչակագիր»:
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը կհրապարակվի. Փաշինյան
«Այսինքն, եթե հռչակագիրն այդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները՝ 1994-ից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, ժամանակը, կյանքը մեր նահատակների կյանքը զոհաբերել են ինչ-որ ոչինչ չարժեցող մի թուղթ բանակցելու վրա: Թող ասեն՝ մենք որ հռչակագիր էինք բանակցում, մենք հասկանում էինք, որ դա ոչինչ չի նշանակում, թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին»,- ասել էր Փաշինյանը։
Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է:
«Մինսկի խմբի հովանու ներքո քննարկվող այն փաստաթղթերը, որոնք արդեն հրապարակվել են, ունեն հետևյալ կարգավիճակներ:
1.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (Всеобъемлющее соглашение по урегулированию нагорно-карабахского конфликта), 1997թ․, հուլիս:
2.
Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (Соглашение о прекращении нагорно-карабахского конфликта),1997թ․, դեկտեմբեր:
3.
«Ընդհանուր պետություն» անունը ստացած փաստաթուղթը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին», և, ինչքան էլ տարօրինակ է, վերնագրում չունի փաստաթղթի կարգավիճակի նկարագրություն, բայց «համաձայնագիր» հասկացությունը կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» վերնագրած ենթաբաժնի վերաբերյալ (О принципах всеобъемлющего урегулирования нагорно-карабахского вооруженного конфликта, Соглашение о статусе Нагорного Карабаха»), 1998թ․ նոյեմբեր»,- գրել է Զուրաբյանը։
Նա շեշտել է, որ այս բոլոր փաստաթղթերը հրապարակված են այդ թվականներին ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի անձնական կայքում, իսկ մյուս փաստաթղթերը մինչև հիմա հրապարակված չեն որևէ հեղինակավոր աղբյուրի կողմից:
«Բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ սերիական ստախոս Փաշինյանը հերթական սուտն է կիրառում իր ձախողումները պարտակելու նպատակով: Ի դեպ, Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները, որոնք դու, քո իսկ խոստովանությանբ, մերժել ես, որ փրկես Հայաստանի անկախությունը»,- գրել է Զուրաբյանը։
Ըստ նրա՝ եկել է ժամանակը հրապարակելու այդ պլանն ու ապացուցելու հանրությանը, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացված այս առաջարկը պարունակել է սպառնալիքներ մեր անկախության համար և հենց այդ պատճառով էլ մերժվել է վարչապետ Փաշինյանի կողմից:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0