00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը կհրապարակվի. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` մտադրությունների հուշագիրն առնվազն ուղիղ չի վերաբերվում «Թրամփի ուղուն»։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան կողմի հետ համաձայնություն ձեռք բերելու դեպքում ՀՀ կառավարությունը կհրապարակի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել։ Դրանցից մեկը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», երկրորդը` ՀՀ–ի հետ ԱՄՆ համագործակցությանը էներգետիկ անվտանգության ոլորտում, իսկ երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը։
«Գիտեմ, որ փորձագիտական և պատգամավորական շրջանակում կա հետաքրքրություն թեմայի վերաբերյալ, և ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է ծանոթանալ այդ տեքստին։ Այդ փաստաթղթերն ըստ էության գաղտնի չեն»,– վստահեցրեց Փաշինյանը։
Նրա խոսքով` մտադրությունների հուշագիրն առնվազն ուղիղ չի վերաբերվում «Թրամփի ուղուն»։
«Մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել հրապարակել բովանդակությունը, բայց ոչ տեքստը»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0