https://arm.sputniknews.ru/20250827/gazajum-svovic-mahacatsneri-tivy-hasel-e-313-i-92784207.html
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի
Sputnik Արմենիա
Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը վերջին մեկ ամսում թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների ընդամենը 15... 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T13:42+0400
2025-08-27T13:42+0400
2025-08-27T13:44+0400
իսրայել
գազայի հատված
սով
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88368572_0:160:3072:1888_1920x0_80_0_0_dc39cbf3d41a936589a172381d9892f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում սովից մահացածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը։Ոլորտի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023-ին։Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 25-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների 15 տոկոսը:Միաժամանակ Իսրայելը խոչընդոտում է պարենամթերքի հարյուրավոր տեսակների ներմուծումը` միս, ձուկ, ձու, միրգ, բանջարեղեն, կաթնամթերքի առանձին տեսակներ և այլն։Տեղի իշխանությունների պնդմամբ՝ բեռնատարների հիմնական մասը թալանվում է իսրայելցի զինվորականների թողտվությամբ։Նրանց գնահատականներով՝ Գազայի հատվածի բնակիչների պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88368572_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a6ae9017affc7bf157814b244c01abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, սով, մահ
իսրայել, գազայի հատված, սով, մահ
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի
13:42 27.08.2025 (Թարմացված է: 13:44 27.08.2025) Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը վերջին մեկ ամսում թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների ընդամենը 15 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում սովից մահացածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը։
«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնուցումից մահանալու 10 դեպք, մահացածներից 2-ը երեխաներ են։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 313-ի, որոնցից 119–ը երեխաներ են», -ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ոլորտի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023-ին։
Գազայի վարչակազմի տվյալներով՝ Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 25-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է, որ 2654 բեռնատար մտնի Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների 15 տոկոսը:
Միաժամանակ Իսրայելը խոչընդոտում է պարենամթերքի հարյուրավոր տեսակների ներմուծումը` միս, ձուկ, ձու, միրգ, բանջարեղեն, կաթնամթերքի առանձին տեսակներ և այլն։
Տեղի իշխանությունների պնդմամբ՝ բեռնատարների հիմնական մասը թալանվում է իսրայելցի զինվորականների թողտվությամբ։
Նրանց գնահատականներով՝ Գազայի հատվածի բնակիչների պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: