https://arm.sputniknews.ru/20250827/baqun-pataskhanatvutjun-chi-krum-mvoskvaji-het-haraberutjunneri-vattaracman-hamar-aliev-92795241.html
Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար. Ալիև
Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար. Ալիև
Sputnik Արմենիա
Խոսելով հունիսին Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը... 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T16:37+0400
2025-08-27T16:37+0400
2025-08-27T19:32+0400
ռուսաստան
դատարան
իլհամ ալիև
եկատերինբուրգ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60163699_0:0:1600:901_1920x0_80_0_0_4df0b271c0c58a240f3ac32b2d7de5da.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Խոսելով հունիսին Եկատերինբուրգում հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»: Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն «պատասխանում է կառուցողական և օրինական»:Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարանՀիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։Դատարանը կալանավորել է գործով ութ մեղադրյալի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրավիճակն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է: Նրա խոսքով՝ կասկածյալները «Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից»։Տվերի մարզում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խումբ է բացահայտվել
եկատերինբուրգ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60163699_157:0:1580:1067_1920x0_80_0_0_00523d005ad35560425889add3d58d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դատարան, իլհամ ալիև, եկատերինբուրգ, ադրբեջան
ռուսաստան, դատարան, իլհամ ալիև, եկատերինբուրգ, ադրբեջան
Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար. Ալիև
16:37 27.08.2025 (Թարմացված է: 19:32 27.08.2025) Խոսելով հունիսին Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և երբեք չի հանդուրժի ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ»,-հայտարարել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Խոսելով հունիսին Եկատերինբուրգում հանցավոր խմբի անդամների ձերբակալությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն այդ պատմությունը որակել է որպես «Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»: Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն «պատասխանում է կառուցողական և օրինական»:
Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։
Դատարանը կալանավորել է գործով ութ մեղադրյալի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրավիճակն իրավապահ մարմինների վերահսկողության տակ է: Նրա խոսքով՝ կասկածյալները «Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից»։