https://arm.sputniknews.ru/20250826/rdn-israjelin-hvordvorum-e-kankhel-gazaji-hatvatsum-iravitshaki-vattaracumy-agn-92735079.html
ՌԴ–ն Իսրայելին հորդորում է կանխել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը. ԱԳՆ
ՌԴ–ն Իսրայելին հորդորում է կանխել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամաձայնեցնի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։ 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T12:33+0400
2025-08-26T12:33+0400
2025-08-26T12:48+0400
ռուսաստան
իսրայել
գազայի հատված
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը կանխելու համար, վերականգնել հումանիտար օգնության անարգել մուտքը տարածաշրջան, որտեղ սովը հասել է աննախադեպ ծավալների։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ-ում կհամաձայնեցվի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և նրա տեղակալը`ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը հանդես են եկել խիստ քննադատական հայտարարություններով։Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի վերջին սովը կտարածվի Խան Յունիս և Դեյր էլ-Բալահ նահանգներում։Պաղեստինյան անկլավում արագ վատթարացող իրավիճակը կարող է սպառնալիք դառնալ 5 տարեկանից փոքր 132 հազար երեխաների համար, որոնցից 41 000-ը ծայրահեղ թերսնված վիճակում են (ընթացիկ տարվա մայիսից ի վեր այս թիվը կրկնապատկվել է)։«Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արտահայտված մտահոգիչ գնահատականները չեն կարող չցնցել»,– նշում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։Իսրայելի իշխանությունները հուլիսի 26-ից թույլատրել են, որ օտարերկրյա պետությունները կրկին մարդասիրական օգնություն նետեն օդից։Մահմեդական երկրները հայտարարել են, որ մտադիր են զրկել Իսրայելին ՄԱԿ-ի անդամակցությունիցԳազայի հատվածում մարդասիրական իրավիճակը վատթարացավ, երբ Իսրայելը հրաժարվեց համագործակցել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, որը տասնամյակներ շարունակ մարդասիրական օգնության պատասխանատուն է եղել։ Գործակալության մի քանի հարյուր բաշխման կետերը փոխարինվեցին 4-ով, որոնք բացեց ամերիկյան GHF մասնավոր հիմնադրամը («Գազայի մարդասիրական հիմնադրամ»): Այդ կետերը Իսրայելի իշխանությունների աջակցությամբ գործում են այն շրջաններում, որոնք «մաքրվել» են ՀԱՄԱՍ-ից։Բաշխումները պարբերաբար ուղեկցվում են պաղեստինցիների ուղղությամբ կրակոցներով։ Ըստ իսրայելցի զինվորականների` պաղեստինցիներն իբր շեղվում են իրենց հատկացված երթուղիներից և հայտնվում բանակի դիրքերի մոտ, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ զենք է կիրառվում։ Իսրայելը ՄԱԿ-ի գործակալությանը մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապերի մեջ և պնդում, որ առաջին անգամ «Գազայի մարդասիրական հիմնադրամն» է թույլատրել օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իսրայել, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), համաս
ռուսաստան, իսրայել, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), համաս
ՌԴ–ն Իսրայելին հորդորում է կանխել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը. ԱԳՆ
12:33 26.08.2025 (Թարմացված է: 12:48 26.08.2025) Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամաձայնեցնի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը կանխելու համար, վերականգնել հումանիտար օգնության անարգել մուտքը տարածաշրջան, որտեղ սովը հասել է աննախադեպ ծավալների։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ-ում կհամաձայնեցվի Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն առաջիկայում նախատեսում են ևս մեկ փորձ կատարել՝ համաձայնեցնելու Գազայի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ կենտրոնանալով հումանիտար աղետի հաղթահարման վրա։ Մոսկվան ակնկալում է, որ այս անգամ նման փաստաթուղթ կընդունվի», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և նրա տեղակալը`ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը հանդես են եկել խիստ քննադատական հայտարարություններով։
Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի վերջին սովը կտարածվի Խան Յունիս և Դեյր էլ-Բալահ նահանգներում։
Պաղեստինյան անկլավում արագ վատթարացող իրավիճակը կարող է սպառնալիք դառնալ 5 տարեկանից փոքր 132 հազար երեխաների համար, որոնցից 41 000-ը ծայրահեղ թերսնված վիճակում են (ընթացիկ տարվա մայիսից ի վեր այս թիվը կրկնապատկվել է)։
«Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արտահայտված մտահոգիչ գնահատականները չեն կարող չցնցել»,– նշում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
Իսրայելի իշխանությունները հուլիսի 26-ից թույլատրել են, որ օտարերկրյա պետությունները կրկին մարդասիրական օգնություն նետեն օդից։
Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը վատթարացավ, երբ Իսրայելը հրաժարվեց համագործակցել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ, որը տասնամյակներ շարունակ մարդասիրական օգնության պատասխանատուն է եղել։ Գործակալության մի քանի հարյուր բաշխման կետերը փոխարինվեցին 4-ով, որոնք բացեց ամերիկյան GHF մասնավոր հիմնադրամը («Գազայի մարդասիրական հիմնադրամ»): Այդ կետերը Իսրայելի իշխանությունների աջակցությամբ գործում են այն շրջաններում, որոնք «մաքրվել» են ՀԱՄԱՍ-ից։
Բաշխումները պարբերաբար ուղեկցվում են պաղեստինցիների ուղղությամբ կրակոցներով։ Ըստ իսրայելցի զինվորականների` պաղեստինցիներն իբր շեղվում են իրենց հատկացված երթուղիներից և հայտնվում բանակի դիրքերի մոտ, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ զենք է կիրառվում։ Իսրայելը ՄԱԿ-ի գործակալությանը մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապերի մեջ և պնդում, որ առաջին անգամ «Գազայի մարդասիրական հիմնադրամն» է թույլատրել օգնություն տրամադրել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը։