00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնագնացներ են մահացել Ղրղզստանում՝ Հաղթանակի գագաթին. սարսափելի զուգադիպություններ

© Sputnik / Юрий КуйдинՀաղթանակի գագաթը Ղրղզստանում
Հաղթանակի գագաթը Ղրղզստանում - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
Հաղթանակի գագաթը Ղրղզստանում
Բաժանորդագրվել
Օգոստոսին Ղրղզստանում` Հաղթանակի գագաթին, զոհվել է առնվազն հինգ լեռնագնաց։ Զոհերից երկուսը ռուսաստանցի են, երկուսը՝ իրանցի, մեկը՝ իտալացի:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ղրղզստանում Հաղթանակի գագաթը բարձրանալուց հետո վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն հինգ ալպինիստ-զբոսաշրջիկ է մահացել։ Էքստրեմալ սպորտի սիրահարները բարձրացել են գագաթը, սակայն ոչ բոլորին է հաջողվել իջնել այնտեղից։
Առաջին զոհը Ռուսաստանի ալպինիզմի հավաքականի ավագ Նիկոլայ Տոտմյանինն էր։ 66-ամյա մարզիկը գագաթ էր բարձրացել օգոստոսի 10-ին, սակայն հաջորդ օրը, արդեն վերադառնալուց հետո, մահացել էր հիվանդանոցում՝ սրտի կաթվածից: Օգոստոսի 12-ին ողբերգությունը կրկնվել է. իրանցի լեռնագնացներ Մարիամ Փիլեհվարին և Հասան Մաշհադիօղլուն մահացել են իջնելու ժամանակ:
Ճանապարհին նրանք հանդիպել են ռուսաստանցի Նատալյա Նագովիցինային, որը կոտրել էր ոտքը և մնացել սարի վրա։ Նագովիցինան կապի մեջ էր ռուսաստանցի Ռոմանի, գերմանացի Գյունտերի և իտալացի Լուկայի հետ։ Տուժածին օգնելու օտարերկրացիների փորձերը տխուր ավարտ են ունեցել։
Օգոստոսի 13-ին Լուկան և Գյունտերը ալպինիստուհուն վրան, գազ և սնունդ են բերել, սակայն նրան չեն կարողացել տարհանել վատ եղանակի պատճառով: Հաջորդ օրը նրանք ստիպված են եղել վերադառնալ։ Լուկան ցրտահարվել է և մահացել։
Վերջին անգամ Նատալիան կյանքի նշաններ է ցույց տվել 7 օր առաջ՝ դրոնով են նկարահանել։
Ոտքի կոտրվածքից և նրա այնտեղ մնալուց անցել է ավելի քան 14 օր։ Նատալիայի ամուսինը՝ Սերգեյը, մահացել է 4 տարի առաջ վերելքի ժամանակ. 6900 մետր բարձրության վրա նա կաթված է ստացել և ընկել անդունդը:
Փրկարարների տվյալներով՝ չորս զոհվածների մարմինները դեռ չեն պատրաստվում տարհանել. լեռան վրա պայմանները դեռ չափազանց վտանգավոր են: Հայտնի է միայն ռուս կնոջ և իտալացու գտնվելու վայրը։ Իրանցիներին չի հաջողվել հայտնաբերել նույնիսկ դրոնի օգնությամբ։
Լրահոս
0