https://arm.sputniknews.ru/20250826/kapituljacian-mekangamja-akt-che-serzh-sargsjan-92762912.html
Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ չէ․ Սերժ Սարգսյան
Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ չէ․ Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահը շեշտում է՝ Ադրբեջանի հետ բանակցելն անհրաժեշտ է, սակայն ոչ կապիտուլյանտի դիրքերից։ 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T18:22+0400
2025-08-26T18:22+0400
2025-08-26T19:18+0400
կապիտուլյացիա
սերժ սարգսյան
իշխանություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
բանակցություն
իլհամ ալիև
վաշինգտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_0:10:1600:910_1920x0_80_0_0_f7de527ac0f1ecadd6d39e682f96ecd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ, իսկ ընթացքը հնարավորել է կասեցնել, եթե հեռացվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու քայլերին և «Պատիվ ունեմ»-ի կողմից առաջ մղվող իմպիչմենտի գործընթացին, ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ իմպիչմենտը քաղաքական օրակարգ չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի։ Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են այդ օրակարգով առաջ շարժվել։«Մեր օրակարգն ու ծրագրի բաղկացուցիչը դա է, եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք»,- նշեց Սերժ Սարգսյանը։Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ չի կարող լինել անվստահության գործընթաց առանց փողոցային պայքարի։Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու մասով դեռ որոշում չի կայացրել և այդ մասին դեռ չի մտածում, որովհետև կուսակցության օրակարգն անվստահություն հայտնելու գործընթացն է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763229_157:0:1580:1067_1920x0_80_0_0_10eeb4314e0e3e49d4f672c12d916cda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապիտուլյացիա, սերժ սարգսյան, իշխանություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, բանակցություն, իլհամ ալիև, վաշինգտոն
կապիտուլյացիա, սերժ սարգսյան, իշխանություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, բանակցություն, իլհամ ալիև, վաշինգտոն
Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ չէ․ Սերժ Սարգսյան
18:22 26.08.2025 (Թարմացված է: 19:18 26.08.2025) ՀՀ երրորդ նախագահը շեշտում է՝ Ադրբեջանի հետ բանակցելն անհրաժեշտ է, սակայն ոչ կապիտուլյանտի դիրքերից։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ, իսկ ընթացքը հնարավորել է կասեցնել, եթե հեռացվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Երբեք չենք ասել ու չենք ասի, որ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել։ Իհարկե, պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից և ոչ գերագույն ջանք գործադրելով զիջումների առումով՝ իշխանությունը պահելու նպատակով»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու քայլերին և «Պատիվ ունեմ»-ի կողմից առաջ մղվող իմպիչմենտի գործընթացին, ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ իմպիչմենտը քաղաքական օրակարգ չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի։ Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են այդ օրակարգով առաջ շարժվել։
«Մեր օրակարգն ու ծրագրի բաղկացուցիչը դա է, եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ չի կարող լինել անվստահության գործընթաց առանց փողոցային պայքարի։
Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու մասով դեռ որոշում չի կայացրել և այդ մասին դեռ չի մտածում, որովհետև կուսակցության օրակարգն անվստահություն հայտնելու գործընթացն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։