https://arm.sputniknews.ru/20250826/hapk-andam-erkrnery-mak-ga-orakargi-shurj-khvorhrdakcutjunner-en-anckacrel-mvoskvajum-92771264.html
ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ ԳԱ օրակարգի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում
ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ ԳԱ օրակարգի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում
Sputnik Արմենիա
Խորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնելը: 26.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-26T21:37+0400
2025-08-26T21:37+0400
2025-08-26T21:38+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_0:0:3037:1708_1920x0_80_0_0_16f2f24301dfdc72c2257edcd30c266d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկվել են պատվիրակությունների փոխգործակցությունը, նրանց առաջնահերթություններն ու նախաձեռնությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։Նշվում է, որ նիստին մասնակցել են արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարները, ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները, կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը:Գերատեսչությունում հավելել են, որ մասնակիցներն ընդգծել են նաև ՀԱՊԿ-ի ներուժը խաղաղության և անվտանգության պահպանման գլոբալ ջանքերում, հատուկ ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը տարածաշրջանային կազմակերպության ներգրավմանը և համապատասխան իրավական հիմքի կատարելագործմանը:Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. ՓաշինյանԽորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնումը, միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու պատրաստակամությունը, համաշխարհային կազմակերպության շրջանակներում դաշնակցային համերաշխության հետագա ամրապնդման և համակարգման նպատակները:ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ սառեցնում են մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կառավարության ղեկավարն ասել էր նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցության «անդառնալիության կետն» անցել է։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդգծել էր, որ արևմտամետները Հայաստանի իշխանություններին դրդել են սառեցնել ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր «Հայաստանին մենակ է թողել փորձության ժամին», չեն համապատասխանում իրականությանը:ՀԱՊԿ-ի զորավարժություններին հատուկ ուշադրություն կդարձվի անօդաչու ավիացիայի կիրառմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_74:0:2803:2047_1920x0_80_0_0_185d4e4e674b339c348c31400ee32ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ ԳԱ օրակարգի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում
21:37 26.08.2025 (Թարմացված է: 21:38 26.08.2025) Խորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնելը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկվել են պատվիրակությունների փոխգործակցությունը, նրանց առաջնահերթություններն ու նախաձեռնությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Նշվում է, որ նիստին մասնակցել են արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարները, ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները, կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը:
«Քննարկման առանցքում եղել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության գործնական հարցերը, դրանց առաջնահերթություններն ու նախաձեռնությունները ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում: Քննարկվել են համաշխարհային կազմակերպության գործունեության արդի միտումները, դրա բարեփոխման մոտեցումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ մասնակիցներն ընդգծել են նաև ՀԱՊԿ-ի ներուժը խաղաղության և անվտանգության պահպանման գլոբալ ջանքերում, հատուկ ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը տարածաշրջանային կազմակերպության ներգրավմանը և համապատասխան իրավական հիմքի կատարելագործմանը:
Խորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնումը, միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու պատրաստակամությունը, համաշխարհային կազմակերպության շրջանակներում դաշնակցային համերաշխության հետագա ամրապնդման և համակարգման նպատակները:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ սառեցնում են մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կառավարության ղեկավարն ասել էր նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցության «անդառնալիության կետն» անցել է։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդգծել էր, որ արևմտամետները Հայաստանի իշխանություններին դրդել են սառեցնել ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր «Հայաստանին մենակ է թողել փորձության ժամին», չեն համապատասխանում իրականությանը: