https://arm.sputniknews.ru/20250716/aveli-havanakan-e-hapk-ic-durs-kganq-qan-kapasarecnenq-mer-andamakcutjuny-pashinjan-91388324.html
Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան
Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի վերաբերյալ հարցին պատասխանեց կարճ նախադասությամբ։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T14:38+0400
2025-07-16T14:38+0400
2025-07-16T14:49+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91377052_0:47:1600:947_1920x0_80_0_0_cc3efdda9d3f070c4233a91bba5acd36.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության սառեցումը դադարեցնելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան է շարունակվելու ՀԱՊԿ անդամակցության սառեցումը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91377052_161:0:1582:1066_1920x0_80_0_0_91f9c7b4bb31d7029a45f65b15bc055d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան
14:38 16.07.2025 (Թարմացված է: 14:49 16.07.2025) Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի վերաբերյալ հարցին պատասխանեց կարճ նախադասությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության սառեցումը դադարեցնելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան է շարունակվելու ՀԱՊԿ անդամակցության սառեցումը։
«Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան թե կապասառեցնենք մեր անդամակցությունը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։