00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարար Սամվել Կարապետյանին կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
Բաժանորդագրվել
Թերթի տեղեկություններով` հարցաքննությունը շատ կարճ է տևել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱԱԾ մեկուսարան քննիչ է գնացել ու հարցաքննել գործարար Սամվել Կարապետյանին, այս անգամ` ենթադրյալ փողերի լվացման գործով։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հարցաքննությունը կարճ է տևել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է, և ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետև, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` Սամվել Կարապետյանը 3 անգամ է հարցաքննվել` 2 անգամ` «մեր ձևով» արտահայտության համար, մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։
«Հրապարակ» թերթն էլ իրավապահ մարմինների իր աղբյուրներից տեղեկացել է, որ քաղաքական իշխանությունից հրահանգ են ունեն` Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել։
«Քննում են Կարապետյանի յոթը պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը։ Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է ստացել պետությունից, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում էլ կառույցը հասել է այս օրին»,– գրում է պարբերականը` չբացառելով, որ հնարավոր է` նոր ձերբակալություններ լինեն ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Լրահոս
0