00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ ԳԱ օրակարգի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2025
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Խորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնելը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկվել են պատվիրակությունների փոխգործակցությունը, նրանց առաջնահերթություններն ու նախաձեռնությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Նշվում է, որ նիստին մասնակցել են արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարները, ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները, կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը:
«Քննարկման առանցքում եղել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության գործնական հարցերը, դրանց առաջնահերթություններն ու նախաձեռնությունները ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում: Քննարկվել են համաշխարհային կազմակերպության գործունեության արդի միտումները, դրա բարեփոխման մոտեցումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ մասնակիցներն ընդգծել են նաև ՀԱՊԿ-ի ներուժը խաղաղության և անվտանգության պահպանման գլոբալ ջանքերում, հատուկ ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը տարածաշրջանային կազմակերպության ներգրավմանը և համապատասխան իրավական հիմքի կատարելագործմանը:
Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը. Փաշինյան
Խորհրդակցությունները հաստատել են ՄԱԿ-ի օրակարգի հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումների համահունչ լինելը կամ համընկնումը, միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու պատրաստակամությունը, համաշխարհային կազմակերպության շրջանակներում դաշնակցային համերաշխության հետագա ամրապնդման և համակարգման նպատակները:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ սառեցնում են մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Կառավարության ղեկավարն ասել էր նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցության «անդառնալիության կետն» անցել է։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդգծել էր, որ արևմտամետները Հայաստանի իշխանություններին դրդել են սառեցնել ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր «Հայաստանին մենակ է թողել փորձության ժամին», չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱՊԿ-ի զորավարժություններին հատուկ ուշադրություն կդարձվի անօդաչու ավիացիայի կիրառմանը
Լրահոս
0