00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՇՀԿ-ի հիմնադրումից ի վեր ամենամեծ գագաթնաժողովը. ի՞նչ կքննարկեն մասնակիցները Տյանցզինում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՇՀԿ–ի դրոշը
ՇՀԿ–ի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2025
ՇՀԿ–ի դրոշը
Բաժանորդագրվել
Չինացի դիվանագետի խոսքով՝ ՇՀԿ-ի դռները բաց են նոր անդամների համար, և ապագայում հնարավոր է նոր ընդլայնում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում (Չինաստան) կայանալիք գագաթնաժողովը կլինի ամենամեծը կազմակերպության հիմնադրումից ի վեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։
Այս տարի ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Դրան կմասնակցեն ավելի քան 20 պետությունների, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
«Այս գագաթնաժողովը կլինի ամենամասշտաբայինը ՇՀԿ-ի հիմնադրումից ի վեր։ Այն ցույց է տալիս, որ անդամ պետություններն ընդհանուր սպասումներ ունեն համագործակցության խորացման վերաբերյալ, և ՇՀԿ-ն մեծ ուշադրության է արժանանում միջազգային հանրության կողմից», - նշել է Չժան Հանհուեյը։
Նրա խոսքով՝ ՇՀԿ առաջնորդները գագաթնաժողովում կքննարկեն անվտանգության հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված կենտրոնների արագ ստեղծումը։
Մի բան ասում են, լրիվ ուրիշ բան անում. Թավադյանը` ՇՀԿ–ին միանալու հայտարարության մասին
Մասնավորապես, քննարկումը կկենտրոնանա ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, տեղեկատվական անվտանգության ապահովման և սահմանային անվտանգության ապահովման չորս մասնագիտացված կենտրոնների արագ ստեղծման վրա՝ ՇՀԿ-ի անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու կարողությունը մեծացնելու համար, ներառյալ «չարի երեք ուժերի» («չարի երեք ուժեր» Չինաստանում անվանում են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և անջատողականությունը - խմբ.) դեմ պայքարը, սահմանային կազմակերպված հանցագործության դեմ պայքարը և տեղեկատվական անվտանգության ապահովումը։
«Կողմերը քննարկումներ կանցկացնեն անվտանգության, առևտրի և գիտատեխնոլոգիական նորարարությունների թեմաներով», - հավելել է դեսպանը։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, ՇՀԿ-ի դռները բաց են նոր անդամների համար, և ապագայում հնարավոր է դրա ընդլայնումը։
«Ներկայում ավելի ու ավելի շատ երկրներ են հետաքրքրություն հայտնում կազմակերպությանը միանալու կամ դրա հետ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը լիովին հաստատում է ՇՀԿ հայեցակարգի ընկալումը և վստահությունը դրա զարգացման հեռանկարների նկատմամբ», - նշել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՇՀԿ-ի ընդլայնումը թեև ամրապնդում է կազմակերպության ընդհանուր հզորությունն ու տարածաշրջանային ազդեցությունը, բայց դա երբեք չի եղել նպատակ կազմակերպության համար, այլ զարգացման բնական արդյունք է։
«Կազմակերպության դռները միշտ բաց են, և մենք վստահ ենք, որ ապագայում նոր անդամներ կմիանան «ՇՀԿ մեծ ընտանիքին»», - ասել է դեսպանը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Բելառուսը կազմակերպությանը պաշտոնապես միացել է 2024 թվականի հուլիսի 4-ին՝ Աստանայի գագաթնաժողովում: Դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը և Մոնղոլիան, իսկ ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան:
Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին
Լրահոս
0