https://arm.sputniknews.ru/20250825/ghrimum-kiny-pvordzel-e-pajtecnel-adts-ashkhatakicnerin-ahabekchutjuny-kankhvel-e-92696084.html
Ղրիմում կինը փորձել է պայթեցնել ԱԴԾ աշխատակիցներին. ահաբեկչությունը կանխվել է
Ղրիմում կինը փորձել է պայթեցնել ԱԴԾ աշխատակիցներին. ահաբեկչությունը կանխվել է
Sputnik Արմենիա
Ուկրաինայի անվտանգության ծառայության մտահղացմամբ` կինը նույնպես պետք է մահանար պայթյունից։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T11:45+0400
2025-08-25T11:45+0400
2025-08-25T11:46+0400
ռուսաստան
ղրիմ
ուկրաինա
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92693097_0:0:1280:720_1920x0_80_0_0_4790e1d906c1e03c9d46ecbf34d7778a.jpg
Հեռախոսային խաբեության զոհ դարձած կինը փորձել է պայթեցնել Ղրիմում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներին, ահաբեկչությունը կանխվել է։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ներկայացուցիչը մայիսին զանգել է կասկածյալին, ներկայացել որպես Ռուսաստանի ԱԴԾ քննիչ և հայտնել` Ուկրաինայի մի քաղաքացի, որն ընդգրկված է ահաբեկիչների ցուցակում, կնոջ տված լիազորագրով վարկ է վերցրել և փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին։ Կինը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար գրավ է դրել իր ավելի քան 3 մլն ռուբլի արժողությամբ բնակարանը, մի քանի վարկ է վերցրել և գումարը փոխանցել խաբեբաներին։Այնուհետև հետևելով ուկրաինացի հրահանգչի ցուցումներին` նա գնացել է Ղրիմ, առաքիչից ստացել է ուղղափառ սրբապատկեր, որում ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել: Ստացած իրը նա տարել է ԱԴԾ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի վարչության շենքի անցակետ, որտեղ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են նրան։Բրյանսկի մարզում ձերբակալվել են Արևմուտքում պատրաստություն անցած ուկրաինական դիվերսանտներՍրբապատկերի մեջ հայտնաբերվել և վնասազերծվել է մեկ կիլոգրամ տրոտիլի համարժեք հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ, որը պետք է գործարկվեր կոդային ազդանշանով։«Ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի համաձայն՝ պայթյունը կհանգեցներ ոչ միայն աշխատակիցների, այլև ահաբեկչություն կատարողի մահվան, որը համակարգողի ցուցումով պետք է անձամբ ուղարկեր պայթուցիկ սարքի գործողության կոդը», - նշել է ԱԴԾ-ն։Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ճանապարհով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, փոխանցելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92693097_165:0:1125:720_1920x0_80_0_0_e326ebd77676d9447cd836c1c4a187a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ղրիմ, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
ռուսաստան, ղրիմ, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
Ղրիմում կինը փորձել է պայթեցնել ԱԴԾ աշխատակիցներին. ահաբեկչությունը կանխվել է
11:45 25.08.2025 (Թարմացված է: 11:46 25.08.2025) Ուկրաինայի անվտանգության ծառայության մտահղացմամբ` կինը նույնպես պետք է մահանար պայթյունից։
Հեռախոսային խաբեության զոհ դարձած կինը փորձել է պայթեցնել Ղրիմում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներին, ահաբեկչությունը կանխվել է։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վոլգոգրադի մարզի 54-ամյա բնակչուհի, որին ուկրաինական հատուկ ծառայությունները Telegram մեսենջերի միջոցով խաբեությամբ ներքաշել են ահաբեկչական գործունեության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ներկայացուցիչը մայիսին զանգել է կասկածյալին, ներկայացել որպես Ռուսաստանի ԱԴԾ քննիչ և հայտնել` Ուկրաինայի մի քաղաքացի, որն ընդգրկված է ահաբեկիչների ցուցակում, կնոջ տված լիազորագրով վարկ է վերցրել և փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին։ Կինը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար գրավ է դրել իր ավելի քան 3 մլն ռուբլի արժողությամբ բնակարանը, մի քանի վարկ է վերցրել և գումարը փոխանցել խաբեբաներին։
Այնուհետև հետևելով ուկրաինացի հրահանգչի ցուցումներին` նա գնացել է Ղրիմ, առաքիչից ստացել է ուղղափառ սրբապատկեր, որում ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել: Ստացած իրը նա տարել է ԱԴԾ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի վարչության շենքի անցակետ, որտեղ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են նրան։
Սրբապատկերի մեջ հայտնաբերվել և վնասազերծվել է մեկ կիլոգրամ տրոտիլի համարժեք հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ, որը պետք է գործարկվեր կոդային ազդանշանով։
«Ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի համաձայն՝ պայթյունը կհանգեցներ ոչ միայն աշխատակիցների, այլև ահաբեկչություն կատարողի մահվան, որը համակարգողի ցուցումով պետք է անձամբ ուղարկեր պայթուցիկ սարքի գործողության կոդը», - նշել է ԱԴԾ-ն։
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ճանապարհով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, փոխանցելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։