https://arm.sputniknews.ru/20250823/rd-adts-n-general-mvoskaliki-spanutjan-gvortsvov-evs-mek-tghamardu-e-dzerbakalel-92661535.html
ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել
ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել
Sputnik Արմենիա
ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար օգտագործում են ինտերնետը... 23.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-23T12:17+0400
2025-08-23T12:17+0400
2025-08-23T12:18+0400
ռուսաստան
սարատով
սպանություն
տեսանյութ
տեսանյութեր
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92660871_0:0:1920:1080_1920x0_80_0_0_74a5b87d51f18664109060f9a52831da.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնության ծառայությունը Սարատովի մարզում ձերբակալել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սպանության հանցակցին: Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։Ձերբակալվածը 1976 թվականին ծնված տղամարդ է, ՌԴ քաղաքացի։Պարզվել է, որ նա Մոսկվայի մարզ է հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն օգտագործվել է 2025 թվականի ապրիլի 25-ին Բալաշիխայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որի հետևանքով զոհվել է գեներալ Մոսկալիկը։ Բացի այդ, նա ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողների, պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև Սարատովի մարզում կրիտիկական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների մասին:ԱԴԾ-ի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին տղամարդը WhatsApp մեսենջերի միջոցով ինքնուրույն կապի է դուրս եկել ուկրաինական հետախուզության աշխատակցի հետ և համաձայնել է դրամական պարգևի դիմաց համագործակցել և Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնել։ԱԴԾ-ի Սարատովի մարզի վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության կատարմանն օժանդակելու և պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի իրացնելու հոդվածներով: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ստուգում է իրականացվում նաև նրա գործողությունները պետական դավաճանություն որակելու համար:ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար ակտիվորեն օգտագործում են ինտերնետը, սոցիալական ցանցերը և մեսենջերները:«Հավաքագրողները նրանց ներքաշում են ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար նախատեսված են ազատազրկման երկարատև ժամկետներ»,-ընդգծել են գերատեսչությունում:Գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը զոհվել է ապրիլի 25-ին Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ` կալանավորվել է Իգնատ Կուզինը, որը մեղադրվում է ահաբեկչություն իրականացնելու մեջ: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ նա Ռուսաստան է մեկնել 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Մոսկվայի մարզում՝ սպասելով Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգողի ցուցումներին։ Հանցագործության համար նրան խոստացել էին 18 հազար դոլար վճարել։
սարատով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Соучастник убийства генерала Москалика о подготовке теракта
Sputnik Արմենիա
Соучастник убийства генерала Москалика о подготовке теракта
2025-08-23T12:17+0400
true
PT1M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92660871_240:0:1680:1080_1920x0_80_0_0_a31f5a41c57d2ec4cdaec05a2edc1c9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սարատով, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ռուսաստան, սարատով, սպանություն, տեսանյութ, տեսանյութեր, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել
12:17 23.08.2025 (Թարմացված է: 12:18 23.08.2025) ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար օգտագործում են ինտերնետը, սոցիալական ցանցերը ու մեսենջերները:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնության ծառայությունը Սարատովի մարզում ձերբակալել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սպանության հանցակցին: Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Ձերբակալվածը 1976 թվականին ծնված տղամարդ է, ՌԴ քաղաքացի։
Պարզվել է, որ նա Մոսկվայի մարզ է հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն օգտագործվել է 2025 թվականի ապրիլի 25-ին Բալաշիխայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որի հետևանքով զոհվել է գեներալ Մոսկալիկը։ Բացի այդ, նա ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողների, պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև Սարատովի մարզում կրիտիկական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների մասին:
ԱԴԾ-ի տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին տղամարդը WhatsApp մեսենջերի միջոցով ինքնուրույն կապի է դուրս եկել ուկրաինական հետախուզության աշխատակցի հետ և համաձայնել է դրամական պարգևի դիմաց համագործակցել և Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնել։
ԱԴԾ-ի Սարատովի մարզի վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության կատարմանն օժանդակելու և պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի իրացնելու հոդվածներով: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ստուգում է իրականացվում նաև նրա գործողությունները պետական դավաճանություն որակելու համար:
ԱԴԾ-ն հիշեցրել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ռուսաստանցիներին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար ակտիվորեն օգտագործում են ինտերնետը, սոցիալական ցանցերը և մեսենջերները:
«Հավաքագրողները նրանց ներքաշում են ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար նախատեսված են ազատազրկման երկարատև ժամկետներ»,-ընդգծել են գերատեսչությունում:
Գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը զոհվել է ապրիլի 25-ին Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ` կալանավորվել է
Իգնատ Կուզինը, որը
մեղադրվում է ահաբեկչություն իրականացնելու մեջ: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ նա Ռուսաստան է մեկնել 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Մոսկվայի մարզում՝ սպասելով Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգողի ցուցումներին։ Հանցագործության համար նրան խոստացել էին 18 հազար դոլար վճարել։