https://arm.sputniknews.ru/20250825/arqa-hamakargy-krkin-khapanumnervov-e-ashkhatum-92708904.html
«ԱրՔա» վճարային համակարգը կրկին խափանումներով է աշխատում
«ԱրՔա» վճարային համակարգը կրկին խափանումներով է աշխատում
Sputnik Արմենիա
Իրավիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T17:14+0400
2025-08-25T17:14+0400
2025-08-25T17:20+0400
«արքա» համակարգ
ինտերնետ
համացանց
կենտրոնական բանկ (կբ)
հայաստան
վճարային համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74603211_0:0:1601:901_1920x0_80_0_0_2aeb3fefef338a0319549776f98d17ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. «ԱրՔա» համակարգում կրկին խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ- ի մամուլի ծառայությունից։«ԱրՔա»–ից նշում են, որ իրավիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Հիշեցնենք` «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում վերջին անգամ խափանումներ էին եղել օգոստոսի 13–ին, իսկ դրանից առաջ` նաև օգոստոսի 1–ին։Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել «ԱրՔա» ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր «ԱրՔա» համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 «ԱրՔա» քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45 %–ը՝ առևտրային բանկերին` բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի» և իրանական «Մելլաթ բանկի»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74603211_13:0:1433:1065_1920x0_80_0_0_06edda434a646528f81b3459d3572c9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«արքա» համակարգ, ինտերնետ, համացանց, կենտրոնական բանկ (կբ), հայաստան, վճարային համակարգ
«արքա» համակարգ, ինտերնետ, համացանց, կենտրոնական բանկ (կբ), հայաստան, վճարային համակարգ
«ԱրՔա» վճարային համակարգը կրկին խափանումներով է աշխատում
17:14 25.08.2025 (Թարմացված է: 17:20 25.08.2025) Իրավիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. «ԱրՔա» համակարգում կրկին խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ- ի մամուլի ծառայությունից։
«Այս պահին ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ»,–հայտնում են ընկերությունից։
«ԱրՔա»–ից նշում են, որ իրավիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք` «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում վերջին անգամ խափանումներ էին եղել
օգոստոսի 13–ին, իսկ դրանից առաջ` նաև
օգոստոսի 1–ին։
Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել «ԱրՔա» ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր «ԱրՔա» համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 «ԱրՔա» քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։
Նշենք, որ «ԱրՔայի» բաժնետոմսերի 55 %–ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, 45 %–ը՝ առևտրային բանկերին` բացառությամբ «ՎՏԲ Հայաստանի» և իրանական «Մելլաթ բանկի»: