00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խոսքերը քայքայում են ՀՀ ազգային անվտանգությունը․ Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ եթե 2008-ին նման զարգացման հեռանկար նկատեին, ապա անպայման համապատասխան քայլեր կձեռնարկեին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա վստահ է՝ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդներ այսօր ողջ կլինեին, Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին։
Փաշինյանն Անկախության հռչակագրի 35-ամյակի առիթով հղված իր ուղերձում բացատրել էր, թե ինչու մինչև 2020 թվականի սեպտեմբերը կառավարությունը զիջումների չգնաց, թեպետ դա 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Ըստ Փաշինյանի՝ դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։
«Փոխարենը՝ նրա հակասական խոսքերն ու անփույթ դիվանագիտությունը Հայաստանը տարան կործանարար պատերազմի և մեզ թողեցին պարտված բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը, թե «ինչո՞ւ դուք 2008-ին չեք արել», ասեմ, որ եթե նման զարգացման հեռանկար տեսնեինք և հաստատ կնկատեինք՝ համապատասխան քայլ անպայման կձեռնարկեինք»,- գրել է Օսկանյանը։
Նա հույս է հայտնել, որ Փաշինյանը մինչև քաղաքականությունից հեռանալը կդադարեցնի խոսելը, քանի որ, ըստ Օսկանյանի, նրա խոսքերը դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը և թշնամին՝ քայքայելով ազգային անվտանգությունը և անչափելի վնաս հասցնելով։
Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանի հակասական ու անհեթեթ հայտարարությունները ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղետալի հետևանքներ։
«Այժմ, երբ գրեթե ամեն ինչ արդեն զիջված է, նրա խոսքերը ռազմավարական առումով անկարևոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել»,- նշում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Վստահ է, որ այս փուլում Փաշինյանի լռությունը Հայաստանի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, քան անվերջ արդարացումները։
Լրահոս
0