00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու ՀՀ նախագահը շնորհավորել են Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ

© Photo : official site of the Prime Minister of RAՆԻկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը
ՆԻկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2025
Բաժանորդագրվել
Փաշինյանն իր ուղերձում պատասխանել է մի հարցի, որը, ըստ նրա, ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2025 թվականի օգոստոսը դարձել է Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը։ Նա այդ մասին գրել է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում։
«Հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է, և այն պետք է ամենօրյա խնամքի ու հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։ 2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը»,– գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։
Ի դեպ, նա ուղերձը խմբագրել է։ Սկզբնական տեքստը սկսվում էր այս նախադասությամբ. «1991 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը»։ Մոտ 20 րոպե անց այդ նախադասությունը խմբագրվեց, և հիմա արդեն նշված է ճիշտ թվականը` 1990։
Նա իր ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանը։
«Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»,– գրել է Փաշինյանը։
Նա որոշել է պատասխանել նաև մի հարցի, որը, ըստ նրա, ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։
«Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»,– գրել է նա։
Այնուհետև Փաշինյանը պատասխանել է այդ հարցին։
«Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։
Նա նշել է, որ հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։
«Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները»,– գրել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով` այսօր մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում առավել քան երբևէ կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։
«Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է»,– ընդգծել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանը նշել է` անկախությունը կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին
Լրահոս
0