https://arm.sputniknews.ru/20250822/rd-n-sharunakum-e-mijukajin-vareliq-matakararel-voch-barekam-erkrnerin-putin-92658346.html
ՌԴ-ն շարունակում է միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին․ Պուտին
ՌԴ-ն շարունակում է միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին․ Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ընդգծել է, որ միջուկային ոլորտում գործընկերներին կախվածության մեջ չի պահում։ 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T23:40+0400
2025-08-22T23:40+0400
2025-08-22T23:40+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92657988_0:0:3136:1763_1920x0_80_0_0_2b0f885a121b560baac117673338ec4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է մեծ ծավալներով միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սարովում միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ։Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամերկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ այդ պետություններում»:Նա նաև նշել է, որ ռուս գիտնականները շարունակում են աշխատել եվրոպացի մասնագետների հետ:«Գիտնականների հետ աշխատանքը շարունակվում է... Ես գնացել եմ Գատչինա, այնտեղ կենտրոն կա, աշխատանքներ են իրականացվում, և այնտեղ աշխատում են մասնագետներ եվրոպական երկրներից։ Եվ ոչինչ, նորմալ է»,- ասել Է Պուտինը՝ խոսելով ռուս մասնագետների և արտասահմանցի գիտնականների համագործակցության մասին։Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային ոլորտում իր գործընկերներին կախվածության մեջ չի պահում։Պուտինի գնահատմամբ՝ «Ռոսատոմի» ղեկավարությանը հաջողվում է բարեկամական հարաբերություններ կառուցել արտասահմանյան գործընկերների հետ։Ստեղծվել է ՌԴ-ի հուսալի միջուկային վահանը. Պուտինը շնորհավորել է ատոմագետներին
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92657988_0:0:2732:2048_1920x0_80_0_0_e547dbbd578becb702c8726ef6af2341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք
վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք
ՌԴ-ն շարունակում է միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին․ Պուտին
ՌԴ նախագահն ընդգծել է, որ միջուկային ոլորտում գործընկերներին կախվածության մեջ չի պահում։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է մեծ ծավալներով միջուկային վառելիք մատակարարել ոչ բարեկամ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սարովում միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ։
«Այն, ինչ մենք նախկինում արել ենք այն երկրներում, որոնց դուք անվանել եք ոչ բարեկամ, մենք շարունակում ենք անել` միջուկային վառելիքը մատակարարում ենք մինչև հիմա և դա անում ենք մեծ ծավալներով։ Ծառայություններ մատուցու՞մ ենք: Այո, մատուցում ենք գրեթե նույն ծավալներով: Ինչ-որ նոր բաներ են ի հայտ գալիս, հատկապես միջուկային բժշկության և այլ հարակից ոլորտներում, դա ինչպես եղել է, այնպես էլ մնում է»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամերկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ այդ պետություններում»:
Նա նաև նշել է, որ ռուս գիտնականները շարունակում են աշխատել եվրոպացի մասնագետների հետ:
«Գիտնականների հետ աշխատանքը շարունակվում է... Ես գնացել եմ Գատչինա, այնտեղ կենտրոն կա, աշխատանքներ են իրականացվում, և այնտեղ աշխատում են մասնագետներ եվրոպական երկրներից։ Եվ ոչինչ, նորմալ է»,- ասել Է Պուտինը՝ խոսելով ռուս մասնագետների և արտասահմանցի գիտնականների համագործակցության մասին։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային ոլորտում իր գործընկերներին կախվածության մեջ չի պահում։
«Մի շատ կարևոր հանգամանք կա. մենք մեր գործընկերներին չենք դնում կախվածության մեջ, որպեսզի կառուցենք (նկատի ունի՝ ատոմային էլեկտրակայան խմբ․), հետո նրանց կողմից շուկա ստեղծենք և անընդհատ այդ շուկան պահենք մեզնից կախված։ Մենք արդյունաբերություն ենք ստեղծում, կադրեր ենք պատրաստում, սարքավորումներ արտադրելու հնարավորություններ ենք ստեղծում, տեղայնացնում ենք»,- ասել է նա։
Պուտինի գնահատմամբ՝ «Ռոսատոմի» ղեկավարությանը հաջողվում է բարեկամական հարաբերություններ կառուցել արտասահմանյան գործընկերների հետ։