https://arm.sputniknews.ru/20250822/steghtsvel-e-rd-i-husali-mijukajin-vahany-putiny-shnvorhavvorel-e-atvomagetnerin-92656664.html
Ստեղծվել է ՌԴ-ի հուսալի միջուկային վահանը. Պուտինը շնորհավորել է ատոմագետներին
Ստեղծվել է ՌԴ-ի հուսալի միջուկային վահանը. Պուտինը շնորհավորել է ատոմագետներին
Sputnik Արմենիա
Ռուսատսանի նախագահի խոսքով՝ ՌԴ միջուկային էներգետիկայում ստեղծվում են նոր լուծումներ, որոնք թույլ կտան բազմապատկել ոլորտի ներուժը։ 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T23:09+0400
2025-08-22T23:09+0400
2025-08-22T23:13+0400
վլադիմիր պուտին
տեսանյութեր
ռուսաստան
միջուկային զենք
ատոմային ռումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92655871_0:0:1115:627_1920x0_80_0_0_8d3f9f7d098d975cec23852ebf1ac803.jpg
Ատոմագետները Ռուսաստանի համար հուսալի միջուկային վահան են ստեղծել, երկիրը նրանց պարտական է իր անկախ, ինքնիշխան զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Այսօր երեկոյան ՌԴ նախագահը Սարովում հանդիպում է անցկացրել միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ: Պուտինը նրանց շնորհավորել է ատոմային արդյունաբերության 80-ամյակի կապակցությամբ։ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի ատոմային ոլորտում ներգրավված է գրեթե կես միլիոն մարդ, իսկ դա իրական ուժ է:Նրա խոսքով՝ 2007 թվականին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ստեղծումը բարձր դինամիկա է սահմանել Ռուսաստանի ատոմային արդյունաբերության զարգացման համար։Նա հայտնել է, որ «Ռոսատոմի» ավելի քան 1400 աշխատակիցներ պետական պարգևներ են ստացել Ռուսաստանի ատոմային ոլորտի 80-ամյակի կապակցությամբ:Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտության և տեխնոլոգիաների առաջնագծում է ջերմամիջուկային սինթեզի ոլորտում: Ռուսաստանի միջուկային էներգետիկայում ստեղծվում են նոր լուծումներ, որոնք թույլ կտան մի քանի անգամ ավելացնել ոլորտի ներուժը։Նրա խոսքով՝ երկրում արդեն քվանտային համակարգիչների նախատիպեր են հավաքվել՝ հսկայական հաշվողական հնարավորություններով։Պուտինի տեսանկյունից Ռուսաստանը պետք է մեծ խնդիրներ դնի միջուկային ոլորտում, ձգտի որակական քայլ կատարել ամբողջ քաղաքակրթության զարգացման գործում:Առաջին անգամ կինը դարձել է ռուսական ատոմային սառցահատի նավապետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские атомщики создали прочный ядерный щит страны, заявил Путин
Sputnik Արմենիա
Российские атомщики создали прочный ядерный щит страны, заявил Путин
2025-08-22T23:09+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/16/92655871_74:0:910:627_1920x0_80_0_0_ea4a88a0a12baf4a84aa5b16e724eacc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, տեսանյութեր, ռուսաստան, միջուկային զենք, ատոմային ռումբ, видео
վլադիմիր պուտին, տեսանյութեր, ռուսաստան, միջուկային զենք, ատոմային ռումբ, видео
Ստեղծվել է ՌԴ-ի հուսալի միջուկային վահանը. Պուտինը շնորհավորել է ատոմագետներին
23:09 22.08.2025 (Թարմացված է: 23:13 22.08.2025) Ռուսատսանի նախագահի խոսքով՝ ՌԴ միջուկային էներգետիկայում ստեղծվում են նոր լուծումներ, որոնք թույլ կտան բազմապատկել ոլորտի ներուժը։
Ատոմագետները Ռուսաստանի համար հուսալի միջուկային վահան են ստեղծել, երկիրը նրանց պարտական է իր անկախ, ինքնիշխան զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսօր երեկոյան ՌԴ նախագահը Սարովում հանդիպում է անցկացրել միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ: Պուտինը նրանց շնորհավորել է ատոմային արդյունաբերության 80-ամյակի կապակցությամբ։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի ատոմային ոլորտում ներգրավված է գրեթե կես միլիոն մարդ, իսկ դա իրական ուժ է:
«Շնորհավորում եմ այս հոբելյանի կապակցությամբ բոլոր նրանց, ովքեր աշխատում են հայրենական ատոմային ինդուստրիայում, իսկ դա իսկական ուժ է՝ գրեթե կես միլիոն մարդ»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ 2007 թվականին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ստեղծումը բարձր դինամիկա է սահմանել Ռուսաստանի ատոմային արդյունաբերության զարգացման համար։
Նա հայտնել է, որ «Ռոսատոմի» ավելի քան 1400 աշխատակիցներ պետական պարգևներ են ստացել Ռուսաստանի ատոմային ոլորտի 80-ամյակի կապակցությամբ:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գիտության և տեխնոլոգիաների առաջնագծում է ջերմամիջուկային սինթեզի ոլորտում: Ռուսաստանի միջուկային էներգետիկայում ստեղծվում են նոր լուծումներ, որոնք թույլ կտան մի քանի անգամ ավելացնել ոլորտի ներուժը։
Նրա խոսքով՝ երկրում արդեն քվանտային համակարգիչների նախատիպեր են հավաքվել՝ հսկայական հաշվողական հնարավորություններով։
ՌԴ նախագահը նշել է, որ կադրերի պատրաստումը բոլոր ոլորտների կարևորագույն ուղղություններից մեկն է, ատոմային ոլորտը բացառություն չէ: Նա փաստել է, որ Ռուսաստանում ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։
Պուտինի տեսանկյունից Ռուսաստանը պետք է մեծ խնդիրներ դնի միջուկային ոլորտում, ձգտի որակական քայլ կատարել ամբողջ քաղաքակրթության զարգացման գործում: