https://arm.sputniknews.ru/20250822/azgajin-anvtangutjan-harc-e-pvordzagety-arbitrazhajin-vetshern-otar-ynkerutjany-talu-masin-92633926.html
Ազգային անվտանգության հարց է. իրավաբանը` արբիտրաժային վեճերն օտար ընկերությանը տալու մասին
Ազգային անվտանգության հարց է. իրավաբանը` արբիտրաժային վեճերն օտար ընկերությանը տալու մասին
Sputnik Արմենիա
Սարգիս Գրիգորյանի խոսքով` ՀՀ կառավարությանը տարբեր գործերով ներկայացնում են տարբեր գրասենյակներ, ինչը մտահոգիչ է, և պահանջում է համակարգված քաղաքականություն։ 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T21:58+0400
2025-08-22T21:58+0400
2025-08-23T12:48+0400
արբիտրաժային դատարան
արբիտրաժային տրիբունալ
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Եթե պետությունը չունի ինստիտուցիոնալ կամ մարդկային կարողություն միջազգային դատարաններում վարելու ներդրումային վեճեր, բնական է, որ պետք է դիմել միջազգային իրավաբանական գրասենյակների օգնությանը։ Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց «Գրիգորյան վեճեր» իրավաբանական գրասենյակի ղեկավար Սարգիս Գրիգորյանը` կառավարության կողմից ամերիկյան իրավաբանական ընկերություն վարձելու գործընթացը նորմալ պրակտիկա համարելով։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250.000 ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրումային արբիտրաժի ոլորտում մասնագիտացված փաստաբանական գրասենյակներ չկան, բայց առանձին մասնագետներ կան։Կարապետյանների ընտանիքը ՀԷՑ–ի գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել ՀՀ–ի դեմ«Կան անհատներ, ովքեր Հայաստանում կամ Հայաստանից դուրս ունեն այդ փորձը և պատրաստ կլինեն մոբիլիզացնել ռեսուրսները։ Դա կարևոր է ոչ միայն ֆինանսական, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։ Խոսքն ապացույցների հավաքագրման, գաղտնի տեղեկատվության պահպանման և ներկայացման մասին է, ու միայն ֆինանսական հարց չէ։ ՀՀ կառավարությանը տարբեր գործերով ներկայացնում են տարբեր գրասենյակներ, ինչը մտահոգիչ է, և պահանջում է համակարգված քաղաքականություն», — ընդգծեց Գրիգորյանը։Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ տարբեր երկրներ արդեն իսկ ձևավորել են նման ներքին կարողություններ, և Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով։Փորձագետն ընդգծեց, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի գրասենյակի հիմնական նպատակներից մեկը պետք է լիներ հենց ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների ձևավորումը՝ նմանատիպ վեճերն ինքնուրույն վարելու, կանխելու համար։ Ըստ նրա` կարևոր է, որ պետությունը հաշվարկներ ունենա, թե արբիտրաժային վեճերի այս կամ այն ելքն ինչ հետևանք կունենա ՀՀ տնտեսության վրա։ Ինչ վերաբերում է «Arnold & Porter»-ին, փորձագետն ասաց, որ այն ամերիկյան հեղինակավոր իրավաբանական գրասենյակ է։«Հատկապես ուժեղ է Վաշինգտոնում և Նյու Յորքում։ Չեմ ասի, որ թոփ 5-ի մեջ են, բայց մեծ ազդեցություն ունեն հատկապես արբիտրաժային ոլորտում»,– շարունակեց Գրիգորյանը։Արձագանքելով հատկացված գումարի չափին՝ Գրիգորյանը նշեց, թե շատ կամ քիչ լինելու գնահատական չի տա, քանի որ միջազգային արբիտրաժը թանկ գործընթաց է։Խոսելով «Arnold & Porter»-ի հաջողության երաշխիքների մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, թե նման երաշխիքներ տալը բավականին անիմաստ աշխատանք է, քանի որ գործը շատ նախնական փուլում է, իսկ հաջողությունը կախված է ոչ միայն թիմի ուժեղությունից, այլև փաստական հանգամանքներից և ներկայացվելիք իրավական փաստարկներից:ՀԷՑ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արբիտրաժային դատարան, արբիտրաժային տրիբունալ, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
արբիտրաժային դատարան, արբիտրաժային տրիբունալ, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Ազգային անվտանգության հարց է. իրավաբանը` արբիտրաժային վեճերն օտար ընկերությանը տալու մասին
21:58 22.08.2025 (Թարմացված է: 12:48 23.08.2025) Սարգիս Գրիգորյանի խոսքով` ՀՀ կառավարությանը տարբեր գործերով ներկայացնում են տարբեր գրասենյակներ, ինչը մտահոգիչ է, և պահանջում է համակարգված քաղաքականություն։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Եթե պետությունը չունի ինստիտուցիոնալ կամ մարդկային կարողություն միջազգային դատարաններում վարելու ներդրումային վեճեր, բնական է, որ պետք է դիմել միջազգային իրավաբանական գրասենյակների օգնությանը։
Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց «Գրիգորյան վեճեր» իրավաբանական գրասենյակի ղեկավար Սարգիս Գրիգորյանը` կառավարության կողմից ամերիկյան իրավաբանական ընկերություն վարձելու գործընթացը նորմալ պրակտիկա համարելով։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250.000 ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։
«Այլընտրանքը կառավարության կողմից իր ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացումն է՝ ինքնուրույն վարելու նմանատիպ գործեր, ներառյալ կանխարգելիչ ծրագրերը և բանակցությունները: Կարծում եմ` տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը կարող էր ձևավորել այդ ինստիտուցիոնալ կարողությունը, ստեղծել մարդկային ռեսուրս, որ ինքնուրույն վարի նմանատիպ ներդրումային վեճերը»,– ավելացրեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրումային արբիտրաժի ոլորտում մասնագիտացված փաստաբանական գրասենյակներ չկան, բայց առանձին մասնագետներ կան։
«Կան անհատներ, ովքեր Հայաստանում կամ Հայաստանից դուրս ունեն այդ փորձը և պատրաստ կլինեն մոբիլիզացնել ռեսուրսները։ Դա կարևոր է ոչ միայն ֆինանսական, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։ Խոսքն ապացույցների հավաքագրման, գաղտնի տեղեկատվության պահպանման և ներկայացման մասին է, ու միայն ֆինանսական հարց չէ։ ՀՀ կառավարությանը տարբեր գործերով ներկայացնում են տարբեր գրասենյակներ, ինչը մտահոգիչ է, և պահանջում է համակարգված քաղաքականություն», — ընդգծեց Գրիգորյանը։
Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ տարբեր երկրներ արդեն իսկ ձևավորել են նման ներքին կարողություններ, և Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով։
«Կան երկրներ, որտեղ կառավարությունները ներդրել են համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն բանակցություններ վարել նախաարբիտրաժային փուլում, այլև հաջողությամբ ներկայացնել պետության շահերը դատարանում»,–շարունակեց նա։
Փորձագետն ընդգծեց, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի գրասենյակի հիմնական նպատակներից մեկը պետք է լիներ հենց ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների ձևավորումը՝ նմանատիպ վեճերն ինքնուրույն վարելու, կանխելու համար։ Ըստ նրա` կարևոր է, որ պետությունը հաշվարկներ ունենա, թե արբիտրաժային վեճերի այս կամ այն ելքն ինչ հետևանք կունենա ՀՀ տնտեսության վրա։ Ինչ վերաբերում է «Arnold & Porter»-ին, փորձագետն ասաց, որ այն ամերիկյան հեղինակավոր իրավաբանական գրասենյակ է։
«Հատկապես ուժեղ է Վաշինգտոնում և Նյու Յորքում։ Չեմ ասի, որ թոփ 5-ի մեջ են, բայց մեծ ազդեցություն ունեն հատկապես արբիտրաժային ոլորտում»,– շարունակեց Գրիգորյանը։
Արձագանքելով հատկացված գումարի չափին՝ Գրիգորյանը նշեց, թե շատ կամ քիչ լինելու գնահատական չի տա, քանի որ միջազգային արբիտրաժը թանկ գործընթաց է։
«Կան ավելի մատչելի և ավելի թանկ ընկերություններ։ Վաշինգտոնում և Նյու Յորքում ներդրումային արբիտրաժով զբաղվող փաստաբանի ժամավճարը հասնում է 2000–3000 դոլարի։ Սովորաբար նախնական ասված բյուջեները հիմնական փուլ անցնելուց հետո աճում են 10-20 տոկոսով»,– ավելացրեց փորձագետը։
Խոսելով «Arnold & Porter»-ի հաջողության երաշխիքների մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, թե նման երաշխիքներ տալը բավականին անիմաստ աշխատանք է, քանի որ գործը շատ նախնական փուլում է, իսկ հաջողությունը կախված է ոչ միայն թիմի ուժեղությունից, այլև փաստական հանգամանքներից և ներկայացվելիք իրավական փաստարկներից: