00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով

© SputnikՄիհրան Մախսուդյան
Միհրան Մախսուդյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2025
Բաժանորդագրվել
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ Մախսուդյանը կարող է միայն մի բանի խոչընդոտել՝ ապագայում Տավուշի հողերի հանձնման նոր գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։
Մախսուդյանի պաշտպանը մինչև խափանման միջոցի հրապարակումը ներկայացրեց գնդապետի անցած ճանապարհը, մասնավորապես այն, որ նա 12 տարեկանից հայրենիքի սահմաններն է պաշտպանել, մասնակցել է բոլոր պատերազմներին, հայրենիքի պաշտպանության ժամանակ կորցրել է հորը, եղբորն ու հորեղբորը, ներկայում խնամքին ունի անչափահաս երեխա, ինչպես նաև առողջական խնդիրներ։
«Ծառայել եմ իմ ժողովրդին, հայրենիքին, պետականությանը, գնդապետի կոչումը ստացել եմ խրամատում, ուրիշ գնդապետների պես պատերազմի ժամանակ աթոռի տակ թաքնված չեմ եղել»,- ասաց Մախսուդյանը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ հանրային մեղադրողների միջնորդության մեջ նշված հիմքեր՝ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու համար, առկա չեն։
«Կարող եմ ընդունել, որ գնդապետ Միհրան Մախսուդյանը կարող է խոչընդոտել միայն մի հարցին՝ ապագայում Տավուշի հողերի նորից հանձնման գործընթացն է, այս միջնորդությունը նման հնարավոր խոչընդոտը վերացնելու մասին է»,- հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա ելույթից հետո դատական նիստին ներկաները ծափահարեցին։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, հաջորդ օրը` Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այսօր դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել նաև գործարար Տիգրան Գալստյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդի՝ Կարո Օկումուշյանի, ակտիվիստներ Մովսես Շարբաթյանի և Տիգրան Թոփալյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0