https://arm.sputniknews.ru/20250821/ismajilvovi-anvtangutjan-ashkhatakicy-abraham-rusvoji-mahapvordzi-gvortsum-anmegh-e-tshanachvel-92619630.html
Իսմայիլովի անվտանգության աշխատակիցը Աբրահամ Ռուսոյի մահափորձի գործում անմեղ է ճանաչվել
Իսմայիլովի անվտանգության աշխատակիցը Աբրահամ Ռուսոյի մահափորձի գործում անմեղ է ճանաչվել
Sputnik Արմենիա
Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T20:58+0400
2025-08-21T20:58+0400
2025-08-21T21:29+0400
աբրահամ ռուսո
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38695193_0:7:1023:582_1920x0_80_0_0_381e136753a392237a140c8db7857fde.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի կայազորային ռազմական դատարանի ատենակալների դատարանը Թարխան Էլդուկաևին անմեղ է ճանաչել 2006 թվականին երգիչ Աբրահամ Ռուսոյի սպանության փորձի գործում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։Դատարանը նրա գործողությունները որակել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու մարդու սպանության փորձին վարձու օժանդակությունը)։Դատական լսումների ընթացքում մեղադրողը խնդրել է Էլդուկաևին մեղավոր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ պաշտպանությունը պնդել է, որ նա ամբողջովին անմեղ է:Ծագումով հայ, 2000-ականներին հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն 2006 թվականի օգոստոսին Մոսկվայում ենթարկվեց զինված հարձակման. նրա մեքենային մի քանի փամփուշտ էր արձակվել: Արտիստը ծանր վիրավորվել էր, հետագայում լքեց Ռուսաստանը: Հետաքննությունը մահափորձը համարեց Չերկիզովյան շուկայի սեփականատեր, գործարար Թելման Իսմայիլովի շուրջ ծագած հակամարտության բաղկացուցիչ մաս:Էլդուկաևը ներգրավված էր Ռուսոյի վրա հարձակման և Գուրշումով եղբայրների վրա կատարված մահափորձի հետ կապված հետաքննությանը: Սպանությունների կազմակերպման համար Իսմայիլովն ինքը 2021 թվականին հեռակա դատապարտվեց խիստ ռեժիմի ուղղիչ գաղութի 17 տարվա ազատազրկման:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38695193_0:0:1023:767_1920x0_80_0_0_8a5c5640539239a4073413474a593222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբրահամ ռուսո, մահափորձ
Իսմայիլովի անվտանգության աշխատակիցը Աբրահամ Ռուսոյի մահափորձի գործում անմեղ է ճանաչվել
20:58 21.08.2025 (Թարմացված է: 21:29 21.08.2025) Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի կայազորային ռազմական դատարանի ատենակալների դատարանը Թարխան Էլդուկաևին անմեղ է ճանաչել 2006 թվականին երգիչ Աբրահամ Ռուսոյի սպանության փորձի գործում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Դրա հետ մեկտեղ, Էլդուկաևը մեղավոր է ճանաչվել գործարարներ Գուրշումով եղբայրների սպանության փորձին օժանդակելու մեջ։
Դատարանը նրա գործողությունները որակել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու մարդու սպանության փորձին վարձու օժանդակությունը)։
Փաստաբան Ռուսլան Զակալյուժնին ասել է, որ ատենակալների որոշումը տարակուսելի է, քանի որ դատավարության ընթացքում իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի որևէ իրական ապացույց չի ներկայացվել։ Ըստ պաշտպանի՝ Էլդուկաևը դարձել է «գործարար Թելման Իսմայիլովին դեմոնիզացնելու գործիք», որին նա ճանաչում էր 1990-ականներին։
Դատական լսումների ընթացքում մեղադրողը խնդրել է Էլդուկաևին մեղավոր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով, մինչդեռ պաշտպանությունը պնդել է, որ նա ամբողջովին անմեղ է:
Ծագումով հայ, 2000-ականներին հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն 2006 թվականի օգոստոսին Մոսկվայում ենթարկվեց զինված հարձակման. նրա մեքենային մի քանի փամփուշտ էր արձակվել: Արտիստը ծանր վիրավորվել էր, հետագայում լքեց Ռուսաստանը: Հետաքննությունը մահափորձը համարեց Չերկիզովյան շուկայի սեփականատեր, գործարար Թելման Իսմայիլովի շուրջ ծագած հակամարտության բաղկացուցիչ մաս:
Էլդուկաևը ներգրավված էր Ռուսոյի վրա հարձակման և Գուրշումով եղբայրների վրա կատարված մահափորձի հետ կապված հետաքննությանը: Սպանությունների կազմակերպման համար Իսմայիլովն ինքը 2021 թվականին հեռակա դատապարտվեց խիստ ռեժիմի ուղղիչ գաղութի 17 տարվա ազատազրկման: