https://arm.sputniknews.ru/20250820/tandiljany-namak-e-grel-trampin-bardzracnelvov-baqvum-pahvvogh-haj-gerineri-harcy-92575483.html
Թանդիլյանը նամակ է գրել Թրամփին` բարձրացնելով Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Թանդիլյանը նամակ է գրել Թրամփին` բարձրացնելով Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Sputnik Արմենիա
Թանդիլյանը կոչ է արել Թրամփին օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար: 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T17:05+0400
2025-08-20T17:05+0400
2025-08-20T17:05+0400
մանե թանդիլյան
դոնալդ թրամփ
հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ
բաքու
հայ-ադրբեջանական
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92419471_0:49:945:581_1920x0_80_0_0_f33cac144439fc5166b5bf5de7e9e88e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Նամակը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։Նամակի սկզբում Թանդիլյանը երախտագիտություն է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված Թրամփի վերջին ջանքերի համար: Հետո նա անդրադարձել է հայ գերիներին, որոնք այս պահին գտնվում են Բաքվի բանտերում։Թանդիլյանը կոչ է արել Թրամփին օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահից հրատապ այս խնդրի նկատմամբ ուշադրության համար:Մանե Թանդիլյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ։Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։Տեսանյութին արձագանքել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը նշելով, որ դա մեծ քայլ է՝ իր պաշտպանյալի ազատ արձակման ուղղությամբ։Հիշեցնենք՝ հայ գերիների նկատմամաբ շինծու դատական գործընթացը Ադրբեջանում ընթանում է հունվարի 17-ից է։Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92419471_53:0:893:630_1920x0_80_0_0_1f91309746132cf207d6467d168247f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանե թանդիլյան, դոնալդ թրամփ, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, բաքու, հայ-ադրբեջանական, ամն
մանե թանդիլյան, դոնալդ թրամփ, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, բաքու, հայ-ադրբեջանական, ամն
Թանդիլյանը նամակ է գրել Թրամփին` բարձրացնելով Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Թանդիլյանը կոչ է արել Թրամփին օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։ Նամակը նա հրապարակել է իր
ֆեյսբուքյան էջում։
Նամակի սկզբում Թանդիլյանը երախտագիտություն է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված Թրամփի վերջին ջանքերի համար: Հետո նա անդրադարձել է հայ գերիներին, որոնք այս պահին գտնվում են Բաքվի բանտերում։
«Արցախի նախկին առաջնորդներն ու աշխարհահռչակ հայ բարերար Ռուբեն Վարդանյանը շուրջ երկու տարի ապօրինի պահվում են Բաքվի բանտերում` խախտելով միջազգային իրավունքը: Նրանց ազատ արձակումը շարունակում է մնալ կարևորագույն մարդասիրական հարց ՝ կապված ավելի լայն և անկեղծ խաղաղ գործընթացի հետ»,– գրել է նա։
Թանդիլյանը կոչ է արել Թրամփին օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահից հրատապ այս խնդրի նկատմամբ ուշադրության համար:
Մանե Թանդիլյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
հանդիպմանը հայտարարել է, որ
կխնդրի Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։
Տեսանյութին արձագանքել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը նշելով, որ դա մեծ քայլ է՝ իր պաշտպանյալի ազատ արձակման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հայ գերիների նկատմամաբ շինծու դատական գործընթացը Ադրբեջանում ընթանում է հունվարի 17-ից է։
Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:
Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: