00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխե՛ք Մինսկի խմբի լուծարումը. ԼՂ ԱԺ նախագահը դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին

© Photo : Artsakh Republic National AssemblyԱշոտ Դանիելյան
Աշոտ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
Բաժանորդագրվել
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է` չի կարելի լուծարել Միսնկի խումբը` առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և տեղահանված արցախցիների անունից կոչ է անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խոր տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։ Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում»,– նշված է նամակում։
Ընդգծվում է, որ մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել չի կարելի։ ԼՂ բնակչության վերադարձի իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։
Ըստ հայտարարության` ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, վերականգնվեն երկխոսության և բանակցային ուղիները, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից, ԼՂ ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը իրենց ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։
«Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին»,–նշված է դիմումի մեջ։
Ըստ ԼՂ ԱԺ նախագահի` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետևանքը լեգիտիմացնելու և նման կերպով կոնֆլիկտը հանգուցալուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի և արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության և սկզբունքայնության վրա։
«Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։ Մենք շարունակում ենք պատրաստակամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։ Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից»,– նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք` օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը։ Փաստաթղթի տակ ստորագրություն դրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հռչակագրի 2-րդ կետում նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում են ստորագրել, երկրների ղեկավարները կոչ են անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է։
Լրահոս
0