https://arm.sputniknews.ru/20250818/hrdeh-e-brnkvel-erevani-nar-dvosi-pvoghvoci-bnakaranneric-mekum-ka-tuzhats-92477351.html
Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ տարեց կին է մահացել
Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ տարեց կին է մահացել
Sputnik Արմենիա
Հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք է դեպքի վայրի մեկնել։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T12:10+0400
2025-08-18T12:10+0400
2025-08-18T12:35+0400
հայաստան
երևան
հրդեհ
մահ
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92477177_0:0:1281:720_1920x0_80_0_0_f289daf2a52ef291f9e8dc18a8cac760.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 10։55-ի սահմաններում։ Ըստ ահազանգի՝ հրդեհը բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում է։«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին»,- հայտնում է փրկարար ծառայությունը։Ըստ ՆԳՆ–ի` հրդեհի հետևանքով մեկ անձ է տուժել։Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում դուրս են բերել մի կնոջ, որը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է. նա այրվածքներ չի ունեցել, մահացել է ծխահարվելու հետևանքով։Նշենք, որ հրդեհը տեսանկարահանել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ դուրս գալիս բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարանի բաց պատշգամբից։ Հրշեջները բարձրանում են սանդուղքով և ներս մտնում պատշգամբից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92477177_35:0:995:720_1920x0_80_0_0_1dceda5e94361bee51367bba2baf7c71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հրդեհ, видео, մահ, կին
հայաստան, երևան, հրդեհ, видео, մահ, կին
Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ տարեց կին է մահացել
12:10 18.08.2025 (Թարմացված է: 12:35 18.08.2025) Հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք է դեպքի վայրի մեկնել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 10։55-ի սահմաններում։ Ըստ ահազանգի՝ հրդեհը բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում է։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին»,- հայտնում է փրկարար ծառայությունը։
Ըստ ՆԳՆ–ի` հրդեհի հետևանքով մեկ անձ է տուժել։
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում
դուրս են բերել մի կնոջ, որը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է. նա այրվածքներ չի ունեցել, մահացել է ծխահարվելու հետևանքով։
Նշենք, որ հրդեհը տեսանկարահանել է նաև
Sputnik Արմենիայի թղթակիցը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ դուրս գալիս բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարանի բաց պատշգամբից։ Հրշեջները բարձրանում են սանդուղքով և ներս մտնում պատշգամբից։