00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուշի ուշով հետևում ենք Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը. Իրանի ԱԳՆ

© Photo : IRNAԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2025
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները Թեհրանի տեսադաշտում են։ Իրանցի դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը կբարդացնի իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, չի պարզեցնում և չի թերագնահատում ոչ մի խնդիր: Այս մասին ռադիոհարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Նա նշել է, որ որոշ մեկնաբանություններ հիմնված են կեղծ տեղեկատվության վրա և կարող են ուղղված լինել Հարավային Կովկասի երկրների հետ Իրանի հարաբերությունների վատթարացմանը: Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին պետք է ուշադիր և նրբանկատորեն մոտենալ:
Արտաքին միջամտության հարցը շարունակում է կարմիր գիծ մնալ Թեհրանի համար։ «Մենք որևէ կերպ օգտակար չենք համարում արտաքին միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը և կարծում ենք, որ այդ հարցը աշխարհաքաղաքական բարդություններ կառաջացնի»,- ասել է Բաղային:
Ընդ որում, նա ասել է, որ պաշտոնական Երևանը հավաստիացրել է, որ Հայաստանի հարավում (Իրանի հետ սահմանի մոտ՝ խմբ․) երկաթու վերակառուցումն իրականացվելու է հայկական ընկերությունների և Հայաստանի օրենսդրության համաձայն գրանցված ամերիկյան ընկերության մասնակցությամբ, և ոչ մի օտարերկրյա զորք չի տեղակայվելու սահմանների երկայնքով:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի 12-րդ հոդվածին ու հայտարարել. «Ըստ այդ հոդվածի՝ օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով»:
«Մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, և Հայաստանն ինքը գիտակցում է օտարերկրյա զինված ուժերի ներկայության հետևանքները», - հավելել է նա:
Հարցազրույցի ավարտին ԱԳՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք Հարավային Կովկասի երկրների հետ և կարծում ենք, որ այդ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կարևոր են մեզ համար»:
Բաղային հավելել է, որ Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու համար և աջակցել ցանկացած գործողության, որը կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին նաև 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0