https://arm.sputniknews.ru/20250817/hh-finansneri-nakhararutjuny-chi-hashvel-te-vorqan-gumar-kveradarna-bjuje-lvopesi-hamergic-92455036.html
ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվել, թե որքան գումար կվերադառնա բյուջե Լոպեսի համերգից
ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվել, թե որքան գումար կվերադառնա բյուջե Լոպեսի համերգից
Sputnik Արմենիա
Ուզբեկստանում և Ղազախստանում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո եկամուտներն արդեն հաշվարկվել են, իսկ համերգի կազմակերպման համար այդ երկրներում բյուջեից գումար չեն... 17.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-17T14:31+0400
2025-08-17T14:31+0400
2025-08-17T14:31+0400
ջենիֆեր լոպես
հայաստան
համերգ
բյուջե
ղազախստան
ուզբեկստան
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92451343_0:98:1600:998_1920x0_80_0_0_45e7eec2f84a362de7e86a067685d7fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվարկել, թե որքան գումար կվերադառնա բյուջե աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի արդյունքում։ Այս մասին նախարարությունը հայտնել է Sputnik Արմենիայի հարցմանը ի պատասխան։Հետևաբար, ինչպես նշվել է պատասխանում, առանձին մշակութային կամ այլ իրադարձությունների ազդեցության գնահատումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող մակրոտնտեսական վերլուծությունների շրջանակներից, ուստի և առկա չեն նշված իրադարձության տնտեսական կամ բյուջետային ազդեցության գնահատումներ։Ջենիֆեր Լոպեսը երևանյան հյուրանոցից ընտանեկան կուժ է տարել իր հետՖինանսների նախարարությունը ենթադրել է, որ նման գնահատման տեխնիկական հնարավորություն առկա է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, որտեղ հավաքագրվում և վերլուծվում են առավել բարձր հաճախականությամբ (այդ թվում՝ օրական կտրվածքով) տվյալներ։Նշենք, որ Լոպեսը նմանատիպ համերգային ծրագրերով հանդես է եկել նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։Մինչ Հայաստանի իշխանությունները միջոցառման համար պաշտոնապես բյուջեից հատկացրել են 6 միլիոն դոլար, Ղազախստանում և Ուզբեկստանում 0 դրամ են ծախսել։Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին
ղազախստան
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92451343_90:0:1510:1065_1920x0_80_0_0_17ecfff6cf0d31094b46ba5983510c82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջենիֆեր լոպես, հայաստան, համերգ, բյուջե, ղազախստան, ուզբեկստան, հհ ֆինանսների նախարարություն
ջենիֆեր լոպես, հայաստան, համերգ, բյուջե, ղազախստան, ուզբեկստան, հհ ֆինանսների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվել, թե որքան գումար կվերադառնա բյուջե Լոպեսի համերգից
Ուզբեկստանում և Ղազախստանում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո եկամուտներն արդեն հաշվարկվել են, իսկ համերգի կազմակերպման համար այդ երկրներում բյուջեից գումար չեն հատկացրել։ Մինչդեռ ՀՀ–ն 6 միլիոն դոլար էր ծախսել հիշյալ համերգի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվարկել, թե որքան գումար կվերադառնա բյուջե աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի արդյունքում։ Այս մասին նախարարությունը հայտնել է
Sputnik Արմենիայի հարցմանը ի պատասխան։
«Հիշատակված մշակութային իրադարձության և նման այլ իրադարձությունների հնարավոր ազդեցությունները մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև բյուջետային մուտքերի վրա կարող են արտացոլվել միայն որոշակի ժամանակային լագով (առնվազն 1-2 ամիս)` պայմանավորված տվյալների հավաքագրման, մշակման և հրապարակման ընթացակարգերով։ Բացի այդ, անգամ ժամանակային լագի պայմաններում մակրոտնտեսական մակարդակում հնարավոր չի լինի հստակ գնահատական տալ մեկ իրադարձության ազդեցությունների վերաբերյալ, քանի որ մակրոտնտեսական ցուցանիշներն ագրեգացնում են միկրո մակարդակի մեծ թվով իրադարձություններ և տարբեր զարգացումներ, որտեղ կարող են, օրինակ, դրական և բացասական ազդեցություն ունեցող գործոններ միմյանց չեզոքացնել», - հայտնել են ֆինանսների նախարարությունից։
Հետևաբար, ինչպես նշվել է պատասխանում, առանձին մշակութային կամ այլ իրադարձությունների ազդեցության գնահատումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող մակրոտնտեսական վերլուծությունների շրջանակներից, ուստի և առկա չեն նշված իրադարձության տնտեսական կամ բյուջետային ազդեցության գնահատումներ։
Ֆինանսների նախարարությունը ենթադրել է, որ նման գնահատման տեխնիկական հնարավորություն առկա է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, որտեղ հավաքագրվում և վերլուծվում են առավել բարձր հաճախականությամբ (այդ թվում՝ օրական կտրվածքով) տվյալներ։
Նշենք, որ Լոպեսը նմանատիպ համերգային ծրագրերով հանդես է եկել նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Աստանայում և Ալմաթիում կայացած համերգները բյուջեին ավելացրել են 1.6 միլիոն դոլար։ Լոպեսի Տաշքենդում կայացած համերգը իրենց բյուջեին հարկային եկամուտների տեսքով ավելացրել է 3.3 միլիոն դոլար։
Մինչ Հայաստանի իշխանությունները միջոցառման համար պաշտոնապես բյուջեից հատկացրել են 6 միլիոն դոլար, Ղազախստանում և Ուզբեկստանում 0 դրամ են ծախսել։