https://arm.sputniknews.ru/20250817/evraerjaki-arajnvordnery-zelenskun-menak-chen-tvoghni-trampi-het-banakcutjunnerum-92463327.html
«Եվրաեռյակի» առաջնորդները Զելենսկուն մենակ չեն թողնի Թրամփի հետ բանակցություններում
«Եվրաեռյակի» առաջնորդները Զելենսկուն մենակ չեն թողնի Թրամփի հետ բանակցություններում
Sputnik Արմենիա
Թրամփը, ինչպես խոստացել էր, զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն Անքորիջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Նախագահները զրուցել են մեկուկես ժամ․ սկզբից... 17.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-17T17:35+0400
2025-08-17T17:35+0400
2025-08-17T17:35+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուրսուլա ֆոն դեր լյայեն
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88297008_0:370:960:910_1920x0_80_0_0_9957c5fee1d823b195546598fdddb56a.jpg
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 17 — Sputnik. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և «եվրաեռյակի»՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև օգոստոսի 18-ին կայանալիք բանակցություններին:Իր մասնակցությունը պաշտոնապես հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա X-ում գրել է, որ ԱՄՆ է գնում Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնըկմեկնի Վաշինգտոն՝ «շարունակելու համակարգումը եվրոպացիների և Միացյալ Նահանգների միջև արդար և տևական խաղաղության հասնելու համար»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին տեղեկությունը հաստատել են Դաունինգ սթրիթում։Սպասվում է նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի մասնակցությունը:Ավելի վաղ «Axios» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը ԵՄ առաջնորդներին և Կիևին ասել է, որ կցանկանար Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ հանդիպում անցկացնել արդեն օգոստոսի 22-ին:Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88297008_0:280:960:1000_1920x0_80_0_0_9e33a93be8696b47f73ba31cf6a176e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուրսուլա ֆոն դեր լյայեն, էմանուել մակրոն
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուրսուլա ֆոն դեր լյայեն, էմանուել մակրոն
«Եվրաեռյակի» առաջնորդները Զելենսկուն մենակ չեն թողնի Թրամփի հետ բանակցություններում
Թրամփը, ինչպես խոստացել էր, զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն Անքորիջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Նախագահները զրուցել են մեկուկես ժամ․ սկզբից երկուսով, իսկ վերջին կես ժամը՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 17 — Sputnik. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և «եվրաեռյակի»՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև օգոստոսի 18-ին կայանալիք բանակցություններին:
Իր մասնակցությունը պաշտոնապես հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա X-ում գրել է, որ ԱՄՆ է գնում Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես հաստատել է, որ մասնակցելու է բանակցություններին: Երկրի կառավարությունում նշել են, որ Մերցը կընդգծի Գերմանիայի շահագրգռվածությունը խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում՝ միաժամանակ հանդես գալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման օգտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնըկմեկնի Վաշինգտոն՝ «շարունակելու համակարգումը եվրոպացիների և Միացյալ Նահանգների միջև արդար և տևական խաղաղության հասնելու համար»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին տեղեկությունը հաստատել են Դաունինգ սթրիթում։
Սպասվում է նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի մասնակցությունը:
Ավելի վաղ «Axios» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը ԵՄ առաջնորդներին և Կիևին ասել է, որ կցանկանար Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ հանդիպում անցկացնել արդեն օգոստոսի 22-ին:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։