Աստվածածնի Վերափոխման պատարագն ու Խաղողօրհնեքը` լուսանկարներով
Աստվածածնի Վերափոխման պատարագն ու Խաղողօրհնեքը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արձանագրել է Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագի և Խաղողօրհնեքի դիտարժան կադրերը։ 17.08.2025, Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը:Երբ Ս. կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Ժողովրդական ավանդույթի համաձայն էլ այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արձանագրել է Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագի և Խաղողօրհնեքի դիտարժան կադրերը։
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը:
Երբ Ս. կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես:
Ժողովրդական ավանդույթի համաձայն էլ այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։