https://arm.sputniknews.ru/20250816/amnn-tarakartsiq-e-evrvopaji-ev-kievi-het-zlmnery-banakcutjunneri-manramasneri-masin-92448957.html
ԱՄՆ–ն տարակարծիք է Եվրոպայի և Կիևի հետ. ԶԼՄ–ները՝ բանակցությունների մանրամասների մասին
ԱՄՆ–ն տարակարծիք է Եվրոպայի և Կիևի հետ. ԶԼՄ–ները՝ բանակցությունների մանրամասների մասին
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` օգոստոսի 18-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Զելենսկին ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների հետ կապված... 16.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-16T19:39+0400
2025-08-16T19:39+0400
2025-08-16T19:51+0400
կրեմլ
ուկրաինա
բանակցություն
ալյասկա
կիև
վլադիմիր զելենսկի
նատօ
եվրոպա
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424242_0:0:1024:577_1920x0_80_0_0_58c43ea3cb9bdef9ec367491998298bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պաշտպանելով Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերելու Պուտինի առաջարկը՝ Թրամփը «շեղվել է» Ուկրաինայից և ԵՄ-ից, որոնք շարունակում են Մոսկվայից պահանջել անվերապահ հրադադար։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը սառը ցնցուղ է դարձել Եվրոպայում։Հաղորդվում է` իբր դրա դիմաց Պուտինն առաջարկել է հրադադար հաստատել ներկայիս առաջնագծի մյուս տեղամասերում և «գրավոր խոստում տալ՝ այլևս չհարձակվելու Ուկրաինայի կամ որևէ եվրոպական երկրի վրա»։Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևըԲացի այդ, ըստ NYT-ի, ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ իր կարծիքով` Կիևի կողմից ամբողջ Դոնբասը ռուսական ճանաչելը կօգնի արագ հասնել խաղաղության համաձայնագրի։Թերթը նաև հաղորդում է, որ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում ցանկանում է պարզաբանումներ ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների վերաբերյալ. Կիևը չի հասկանում, թե ինչու է Թրամփը հանկարծակի հրաժարվել բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի հասնելու իր պահանջից։Նշվում է, որ Կիևի համար նաև ընկալելի չէ, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող են տրամադրել ՆԱՏՕ-ի գործընկերները Ուկրաինային։Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
կրեմլ
ուկրաինա
ալյասկա
կիև
եվրոպա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424242_61:0:972:683_1920x0_80_0_0_43109ed8b4674add24f944c9d1c170b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրեմլ, ուկրաինա, բանակցություն, ալյասկա, կիև, վլադիմիր զելենսկի, նատօ, եվրոպա, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
կրեմլ, ուկրաինա, բանակցություն, ալյասկա, կիև, վլադիմիր զելենսկի, նատօ, եվրոպա, ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ԱՄՆ–ն տարակարծիք է Եվրոպայի և Կիևի հետ. ԶԼՄ–ները՝ բանակցությունների մանրամասների մասին
19:39 16.08.2025 (Թարմացված է: 19:51 16.08.2025) Թերթի տեղեկություններով` օգոստոսի 18-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Զելենսկին ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների հետ կապված պարզաբանումներ ստանալ ուկրաինական կարգավորման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պաշտպանելով Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերելու Պուտինի առաջարկը՝ Թրամփը «շեղվել է» Ուկրաինայից և ԵՄ-ից, որոնք շարունակում են Մոսկվայից պահանջել անվերապահ հրադադար։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։
Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը սառը ցնցուղ է դարձել Եվրոպայում։
Հաղորդվում է` իբր դրա դիմաց Պուտինն առաջարկել է հրադադար հաստատել ներկայիս առաջնագծի մյուս տեղամասերում և «գրավոր խոստում տալ՝ այլևս չհարձակվելու Ուկրաինայի կամ որևէ եվրոպական երկրի վրա»։
Բացի այդ, ըստ NYT-ի, ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ իր կարծիքով` Կիևի կողմից ամբողջ Դոնբասը ռուսական ճանաչելը կօգնի արագ հասնել խաղաղության համաձայնագրի։
Թերթը նաև հաղորդում է, որ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում ցանկանում է պարզաբանումներ ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների վերաբերյալ. Կիևը չի հասկանում, թե ինչու է Թրամփը հանկարծակի հրաժարվել բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի հասնելու իր պահանջից։
Նշվում է, որ Կիևի համար նաև ընկալելի չէ, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող են տրամադրել ՆԱՏՕ-ի գործընկերները Ուկրաինային։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։