https://arm.sputniknews.ru/20250816/trampn-asel-e-vorn-e-ukrainakan-hakamartutjuny-kargavvorelu-lavagujn-dzevy-92442519.html
Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը
Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը պատմել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ իր բանակցությունների մասին։ 16.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-16T14:40+0400
2025-08-16T14:40+0400
2025-08-16T14:59+0400
դոնալդ թրամփ
ալյասկա
ռուսաստան
ամն
բանակցություն
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426617_0:46:1659:979_1920x0_80_0_0_53757f7ec2aba5f36651240ecbaf39a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևը ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել», - այսպես է բնութագրել Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:Պուտինի հետ գագաթնաժողովին Թրամփի պատվիրակության կազմում ընդգրկվել է 16 մարդ. ԶԼՄԱՄՆ նախագահը նշել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։Թրամփը հայտնել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
ալյասկա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426617_159:0:1659:1125_1920x0_80_0_0_c227d759af34daed85c982228c15da5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ալյասկա, ռուսաստան, ամն, բանակցություն, վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ, ալյասկա, ռուսաստան, ամն, բանակցություն, վլադիմիր պուտին
Թրամփն ասել է` որն է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու լավագույն ձևը
14:40 16.08.2025 (Թարմացված է: 14:59 16.08.2025) Սպիտակ տան ղեկավարը պատմել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ իր բանակցությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևը ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում՝ մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։
«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել», - այսպես է բնութագրել Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:
ԱՄՆ նախագահը նշել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Թրամփը հայտնել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։
«Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է, որ դա կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։