00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշուստինը արագ հեռացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից իր ելույթից հետո

© Photo : Евразийская экономическая комиссияԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում
Բաժանորդագրվել
Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։
Նա ներողություն խնդրեց իր այդ քայլի համար և հայտարարեց, որ ստիպված է արագ վերադառնալ Մոսկվա։
«Գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի է ունենալու ռուս–ամերիկյան գագաթնաժողովը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Ես պետք է Ռուսաստանում լինեմ, սակայն ԵԱՏՄ այս նիստին ռուսական պատվիրակությունը կշարունակի իր աշխատանքները»,– հայտարարեց Միշուստինը։
Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ՌԴ–ն և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վրա. Միշուստին
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն այսօր Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին): Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները:
Լրահոս
0