https://arm.sputniknews.ru/20250815/eatmum-petq-e-steghtsel-arterkric-nermutsvvogh-apranqneri-verahskman-mekhanizmner-mishustin-92352038.html
ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել արտերկրից ներմուծվող ապրանքների վերահսկման մեխանիզմներ. Միշուստին
ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել արտերկրից ներմուծվող ապրանքների վերահսկման մեխանիզմներ. Միշուստին
Sputnik Արմենիա
ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն իր գոյության 10 տարվա ընթացքում դարձել է կարևորագույն կենտրոններից մեկը համաշխարհային զարգացման համար։ 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T10:25+0400
2025-08-15T10:25+0400
2025-08-15T11:02+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92351580_0:0:1721:968_1920x0_80_0_0_2e8f3144f5174cc54fbb2b64d7c05ce7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում պետք է շարունակել բեռնափոխադրումների փոխադարձ թվայնացումը ինչպես միության ներսում, այնպես էլ բարեկամ երկրների գործընկերների համապատասխան համակարգերի հետ։ Այդ մասին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն իր գոյության 10 տարվա ընթացքում դարձել է կարևորագույն կենտրոններից մեկը համաշխարհային զարգացման համար և, իհարկե, այս ընթացքում ամրապնդվում է միության անդամ հնգյակի ընդհանուր պոտենցիալը։Նրա խոսքով` անցած տարվա տվյալներով միության ՀՆԱ–ն ավելացել է 4.4 տոկոսով, միայն այս տարվա հունվար–մարտին այն ավելացել է 2 տոկոսով, որը տեղի է ունեցել արդյունաբերության, շինարարության, ծառայությունների և գյուղատնտեսության ներդրումների հաշվին։ Բացի այդ, ՌԴ վարչապետը տեղեկացրեց, որ անցած տարվա տվյալներով` 6.8 տոկոսով աճել է ընդհանուր առևտուրը, որը մոտ է 9 տրլ ռուբլուն։«Մեր համընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է շարունակել հանել բոլոր սահմանափակումները առևտրի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության համար։ Հենց դրան էլ միտված է բորսայական շուկաների զարգացումը, որը նաև մեր այսօրվա օրակարգային հարցերից է։ Դա հնարավորություն կտա ձևավորելու ընդհանուր բորսայական շուկա, որն էլ իր հերթին թույլ կտա միության անդամ երկրների գործարարներին ազատ մասնակցելու անցկացվող բոլոր գործարքներին»,– ընդգծեց Միշուստինը։Նա կարևորեց նաև առողջապահական համակարգի արդյունավետ մեխանիզմների ներդրումը։Միշուստինը հայտարարեց, որ մինչև այս տարեվերջ պետք է հաստատվի համապատասխան ծրագիր, ճանապարհային քարտեզ, որի իրագործման համար պետք է արդեն սկսեն դիտարկել բոլոր առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան ունենալու կոնկրետ արդյունքներ։Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ՌԴ–ն և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վրա. Միշուստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Премьер-министр РФ Михаил Мишустин на заседании межправсовета ЕАЭС
Sputnik Արմենիա
Премьер-министр РФ Михаил Мишустин на заседании межправсовета ЕАЭС
2025-08-15T10:25+0400
true
PT5M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92351580_194:0:1485:968_1920x0_80_0_0_49b904403f96407b0a569044659fb7ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, видео
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, видео
ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել արտերկրից ներմուծվող ապրանքների վերահսկման մեխանիզմներ. Միշուստին
10:25 15.08.2025 (Թարմացված է: 11:02 15.08.2025) ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն իր գոյության 10 տարվա ընթացքում դարձել է կարևորագույն կենտրոններից մեկը համաշխարհային զարգացման համար։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում պետք է շարունակել բեռնափոխադրումների փոխադարձ թվայնացումը ինչպես միության ներսում, այնպես էլ բարեկամ երկրների գործընկերների համապատասխան համակարգերի հետ։ Այդ մասին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Պետք է ձևավորել ընդհանուր արդյունավետ մեխանիզմներ այն ապրանքների մաքսային վերահսկողության համար, որոնք ներկրվում են միության տարածք, ինչպես նաև մշակել միասնական ընդհանուր կանոններ հնարավոր ռիսկերի կառավարման և հաղթահարման համար»,– ընդգծեց նա։
ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն իր գոյության 10 տարվա ընթացքում դարձել է կարևորագույն կենտրոններից մեկը համաշխարհային զարգացման համար և, իհարկե, այս ընթացքում ամրապնդվում է միության անդամ հնգյակի ընդհանուր պոտենցիալը։
Նրա խոսքով` անցած տարվա տվյալներով միության ՀՆԱ–ն ավելացել է 4.4 տոկոսով, միայն այս տարվա հունվար–մարտին այն ավելացել է 2 տոկոսով, որը տեղի է ունեցել արդյունաբերության, շինարարության, ծառայությունների և գյուղատնտեսության ներդրումների հաշվին։ Բացի այդ, ՌԴ վարչապետը տեղեկացրեց, որ անցած տարվա տվյալներով` 6.8 տոկոսով աճել է ընդհանուր առևտուրը, որը մոտ է 9 տրլ ռուբլուն։
«Մեր համընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է շարունակել հանել բոլոր սահմանափակումները առևտրի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության համար։ Հենց դրան էլ միտված է բորսայական շուկաների զարգացումը, որը նաև մեր այսօրվա օրակարգային հարցերից է։ Դա հնարավորություն կտա ձևավորելու ընդհանուր բորսայական շուկա, որն էլ իր հերթին թույլ կտա միության անդամ երկրների գործարարներին ազատ մասնակցելու անցկացվող բոլոր գործարքներին»,– ընդգծեց Միշուստինը։
Նա կարևորեց նաև առողջապահական համակարգի արդյունավետ մեխանիզմների ներդրումը։
Միշուստինը հայտարարեց, որ մինչև այս տարեվերջ պետք է հաստատվի համապատասխան ծրագիր, ճանապարհային քարտեզ, որի իրագործման համար պետք է արդեն սկսեն դիտարկել բոլոր առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան ունենալու կոնկրետ արդյունքներ։
«Մենք մեր առջև դնում ենք առաջիկա 10 տարվա համար առաջ շարժվելու մեր հիմնական առաջնահերթությունները»,– ընդգծեց ՌԴ վարչապետը։
Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում
անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։