https://arm.sputniknews.ru/20250815/majr-atvory-datapartel-e-miqajel-srbazani-ev-karapetjani-kalanqy-erkaradzgelu-vorvoshumnery-92420949.html
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
Sputnik Արմենիա
Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց... 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T23:57+0400
2025-08-15T23:57+0400
2025-08-16T00:03+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
սամվել կարապետյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905522_0:47:1600:948_1920x0_80_0_0_f6f94c61ac2fb5f20b5fc9fc18e90ec6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտել է Միքայել սրբազանի և բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումները։Ընդգծվում է, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։Նա Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 10 օրով` պահպանելով սահմանափակումները։Օգոստոսի 15–ին էլ ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905522_137:0:1464:995_1920x0_80_0_0_7cd8a0b920128c57bd017f02f720a853.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
մայր աթոռ սուրբ էջմիածին, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
Մայր աթոռը դատապարտել է Միքայել սրբազանի և Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումները
23:57 15.08.2025 (Թարմացված է: 00:03 16.08.2025) Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտել է Միքայել սրբազանի և բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումները։
«Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը: Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի»,–նշված է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տարածած
հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:
Մայր աթոռում վստահ են, որ եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել նրանց և արդարության ձայնը:
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից»,–նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի բերած հիմնավորումները համոզիչ չէին, այդ հիմքով կալանքից ազատման միջնորդությունը ենթակա է մերժման։
Նա Աջապահյանի կալանքի ժամկետը
երկարաձգեց 10 օրով` պահպանելով սահմանափակումները։
Օգոստոսի 15–ին էլ ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։