https://arm.sputniknews.ru/20250814/putinn-u-trampy-qnnarkelu-en-amenabard-harcery-peskvov-92325148.html
Պուտինն ու Թրամփը քննարկելու են ամենաբարդ հարցերը. Պեսկով
Պուտինն ու Թրամփը քննարկելու են ամենաբարդ հարցերը. Պեսկով
Sputnik Արմենիա
Ալյասկայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T18:37+0400
2025-08-14T18:37+0400
2025-08-14T18:38+0400
ալյասկա
ռուսաստան
ամն
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_0:130:3055:1848_1920x0_80_0_0_79411c016d4f2b7ceb07d56ccf90b58f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեցին սեղմ ժամկետներում. ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար անհրաժեշտ ամեն բան արվել է, բոլոր պարամետրերը պահպանվել են։ Այ սմասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը պատրաստ են խոսել, և նրանք քննարկելու են ամենաբարդ հարցերը», – ասել է նա լրագրողներին։Պեսկովը նշել է, որ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան այցն արդյունավետ էր, ինչը թույլ տվեց սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովում կքննարկվեն ուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ կլինի առաջ ընկնել և կանխատեսել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, կողմերը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել։Նա հավելել է, որ այժմ խոսքը բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները:
ալյասկա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77074671_324:0:3055:2048_1920x0_80_0_0_c1cbcd7a2f400a98b7c68c7770412378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալյասկա, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
ալյասկա, ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Պուտինն ու Թրամփը քննարկելու են ամենաբարդ հարցերը. Պեսկով
18:37 14.08.2025 (Թարմացված է: 18:38 14.08.2025) Ալյասկայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացվեցին սեղմ ժամկետներում. ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար անհրաժեշտ ամեն բան արվել է, բոլոր պարամետրերը պահպանվել են։ Այ սմասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը պատրաստ են խոսել, և նրանք քննարկելու են ամենաբարդ հարցերը», – ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նշել է, որ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ռուսաստանյան այցն արդյունավետ էր, ինչը թույլ տվեց սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
ՌԴ–ԱՄՆ գագաթնաժողովում կքննարկվեն ուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ կլինի առաջ ընկնել և կանխատեսել ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, կողմերը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել։
Նա հավելել է, որ այժմ խոսքը բարձր մակարդակով ռուս-ամերիկյան հանդիպման մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։
Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները
կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան
պատվիրակությունների մյուս անդամները: