00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման անդամները կներկայացնեն անելիքները. Նարեկ Կարապետյան

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Նարեկ Կարապետյան
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` պետք է ներկայացնեն ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, առողջապահական ծրագրեր, որից հետո Սամվել Կարապետյանը հանդես կգա քաղաքական օրակարգով։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման անդամները մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն իրենց նպատակներն ու անելիքները։ Այսօր դատարանի բակում այդ մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Տաշիր Կապիտալ»-ի գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է մարդկանց ներկայացնել ոչ միայն քաղաքական մարտահրավերները, այլև խոսել նրանց առօրյա խնդիրների ու դրանց լուծումների մասին, որոնք առաջարկում է շարժումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանը մեկուսարանից նամակ էր գրել և տեղեկացրել, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։
«Տասնյակ տարիներ կուսակցությունները խոսում են քաղաքական պրոցեսներից, բայց տեղային առաջարկներ չեն արվում։ Մենք տեսել ենք, որ մարդկանց պետք է ծրագիր ներկայացվի, որպեսզի հասկանան, թե ինչ ծրագրի հետևից են գնում, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ հայտարարություններ արվեն։ Վերջնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է, բայց մենք պետք է ցույց տանք այն գործիքները, որպեսզի տարանջատվի՝ այդ ուժն ունի՞ պոտենցիալ, գործիքակազմ ունի՞ իրականացնելու համար։ Մենք պետք է ներկայացնենք ոչ միայն մեր տնտեսական, այլև սոցիալական, առողջապահական ծրագրերը։ Այդ ամենը ներկայացնելուց հետո նոր Սամվել Կարապետյանը հանդես կգա քաղաքական օրակարգով»,– նշեց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ «Մեր ձևով» շարժումը լինելու է ապաքաղաքական, որպեսզի բոլոր մասնագետները կարողանան ներկայացնել իրենց տեսակետները տարբեր ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ։
«Եթե դա քաղաքական շարժում լինի, մարդիկ նախնական մտավախություն կունենան, որ քաղաքական գործընթացի են մասնակցում։ Որպեսզի մեր ազգի արհեստավարժ մասնագետների կարծիքներն ու առաջարկները ստանանք, թե ինչ բարեփոխումներ պետք է արվեն մեր երկրում, մենք պետք է ստեղծենք ապաքաղաքական շարժում»,– ավելացրեց Նարեկ Կարապետյանը։
Նա կարծում է, որ իշխանափոխության իրատեսական ճանապարհն ընտրություններն են։
«Կարծում եմ՝ մեր հասարակությունը փողոցային պայքարից մի փոքր հիասթափված է, քանի որ նախկին փողոցային պայքարները բավականին տխուր հետևանքների են հանգեցրել»,– շարունակեց Կարապետյանը։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը (դատավոր՝ Տիգրան Դավթյան)։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի աջակիցները։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Լրահոս
0