00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր ձևով» ուժը բացառում է ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների քաղաքական թիմերի հետ կոալիցիան

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` նախընտրական ձևաչափով դիտարկելու են միայն երիտասարդ, նոր ստեղծվող ուժերի հետ համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» քաղաքական շարժումը բացառում է ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների քաղաքական թիմերի հետ առաջիկա ընտրություններին կոալիցիայով մասնակցելու հնարավորությունը։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում այս մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Տաշիր կապիտալ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։
«Յուրաքանչյուր ուժ ունի իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունն է ներկայացնել մեր ծրագրերը»,– ասաց նա։
Կարապետյանի խոսքով` նախընտրական ձևաչափով դիտարկելու են միայն երիտասարդ, նոր ստեղծվող ուժերի հետ համագործակցությունը։
«Մեր քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր մոտակա ժամանակաշրջանում, ինչպես նաև մինչև ընտրությունները կոալիցիոն ինչ–որ պայմանավորվածություններ, քանի որ մեր ուղին տնտեսական ուղղվածության է, և մեր տեսլականները ՀՀ–ում դեռ որևիցե ուժ չի առաջարկում»,– ընդգծեց նա։
Կարապետյանը համոզված է, որ անգամ քաղաքական ու արտաքին, անվտանգային հարցերում մեծ նշանակություն ունի տնտեսապես հզոր լինելու հանգամանքը։
«Երկիրը պետք է տնտեսապես ուժեղ լինի, հարուստ լինի, և միայն դրանից հետո նա կարող է խաղացող լինել այս տարածաշրջանում։ Եթե դու աղքատ ես, չես կարող լինել խաղացող։ Ինչքան ուզում ես քաղաքականություն վարի, դու լինելու ես պարտվող կողմ բանակցություններում։ Եթե տնտեսապես հզոր ես, կարող ես քեզ թույլ տալ ունենալու պաշտպանական համակարգ և լուծել քո հարցերը այդ ձևաչափով։ Այսինքն` սկզբում քաղաքականությունը չէ, հետո տնտեսությունը, այլ ընդհակառակը։ Հենց դա է մեր մեսիջը հասարակությանը»,– եզրափակեց Կարապետյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Լրահոս
0