https://arm.sputniknews.ru/20250814/hhum-khaghajin-gvortsuneutjan-kargavvorman-operatvory-kyntrvi-mrcujtvov-15-tari-zhamketvov-92291379.html
ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով
ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով
Sputnik Արմենիա
Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T11:33+0400
2025-08-14T11:33+0400
2025-08-14T11:39+0400
վիճակախաղ
խաղամոլություն
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004182_0:103:1600:1003_1920x0_80_0_0_e75ba59673a4bb7c2a5290c24e897c95.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, նշեց, որ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով։Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի 15 տարով, որից հետո ընկերության կողմից ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։Ըստ նրա` այս բարեփոխման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք 2026 թվականից համարվելու են եկամուտներ և հարկվելու են։ Այս ամենի արդյունքում ՊԵԿ–ն ակնկալում է հարկային եկամուտների ավելացում։Հակոբյանի խոսքով` այս համակարգը հնարավորություն կտա վերահսկելու խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը` բացառելով հնարավոր խարդախությունները, ինչպես նաև ապահովելով խաղացողների իրավունքների պաշտպանությունը ու շահերը` զերծ պահելով հասարակության հատկապես խոցելի խմբերին խաղամոլությունից։Կառավարության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ մինչև 2025 թվականի տարեվերջ օպերատորն արդեն ընտրված կլինի ու այս ոլորտը կկարգավորվի։Նշենք, որ նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։Խաղային ոլորտը կհարկվի 10 %–ով. ՔՊ–ական պատգամավորի նախագիծն ընդունվեց 1–ին ընթերցմամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004182_180:0:1600:1065_1920x0_80_0_0_5517c752d4feb8a2f4fb347caa980483.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիճակախաղ, խաղամոլություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ կառավարություն
վիճակախաղ, խաղամոլություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հհ կառավարություն
ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով
11:33 14.08.2025 (Թարմացված է: 11:39 14.08.2025) Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, նշեց, որ օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բաց մրցույթով։
Մրցույթը կիրականացվի երկու փուլով, որի արդյունքում ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի 15 տարով, որից հետո ընկերության կողմից ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։
«Օպերատորը պետք է իրական ժամանակում խաղադրույքների մոնիթորինգ իրականացնի, համապատասխան մոնիթորինգային կենտրոն ստեղծի, որին կմիացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև կիրականացնի խաղային արտադրանքների համապատասխանելիության սերտիֆիկատների իսկության հավաստիացում։ Մոնիթորինգային կենտրոնին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով կազմակերպվում են խաղերը»,– պարզաբանեց ՊԵԿ նախագահը։
Ըստ նրա` այս բարեփոխման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք 2026 թվականից համարվելու են եկամուտներ և հարկվելու են։ Այս ամենի արդյունքում ՊԵԿ–ն ակնկալում է հարկային եկամուտների ավելացում։
Հակոբյանի խոսքով` այս համակարգը հնարավորություն կտա վերահսկելու խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը` բացառելով հնարավոր խարդախությունները, ինչպես նաև ապահովելով խաղացողների իրավունքների պաշտպանությունը ու շահերը` զերծ պահելով հասարակության հատկապես խոցելի խմբերին խաղամոլությունից։
Կառավարության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ մինչև 2025 թվականի տարեվերջ օպերատորն արդեն ընտրված կլինի ու այս ոլորտը կկարգավորվի։
Նշենք, որ նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է։