https://arm.sputniknews.ru/20250814/erevani-nvor-krkesy-kbacvi-ankakhutjan-tvonin-yndaraj-kam-mi-qani-or-hetvo-narek-karapetjan-92324314.html
Երևանի նոր կրկեսը կբացվի անկախության տոնին ընդառաջ կամ մի քանի օր հետո. Նարեկ Կարապետյան
Երևանի նոր կրկեսը կբացվի անկախության տոնին ընդառաջ կամ մի քանի օր հետո. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի վրա վեց անգամ ավելի շատ ներդրում են կատարել. 500 հազարի փոխարեն ներդրվել է 30 միլիոն։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T18:27+0400
2025-08-14T18:27+0400
2025-08-14T18:28+0400
կրկես
երևան
նարեկ կարապետյան
«տաշիր արենա»
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24602200_0:84:1600:984_1920x0_80_0_0_ec01c038d5c8109dcd588d182286e317.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Տաշիր Արենա» կրկեսի բացումը տեղի կունենա ՀՀ Անկախության տոնին ընդառաջ կամ դրանից մի քանի օր հետո։ Այս մասին դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության դատական նիստը, լրագրողներին ասաց «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի բացումը նախատեսել էին մինչև պետության կողմից այն պետականացնելու գործընթացը սկսելը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձման միջոցով առգրավել կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 7-ին։ «Յուրաքանչյուր նախագիծ, որն իրականացնում ես, պետք է այնպես իրականացնես, որ ինքն իր ծախսերը փակի։ Մեր ունեցած այսօրվա մոդելին հավատում ենք։ Մենք վարձել ենք «Cirque du Soleil»-ի մասնագիտական խմբին, որը գրել է առաջին ներկայացման ամբողջ սցենարը։ Ինձ թվում է՝ այն նաև զբոսաշրջային հետաքրքրություն կառաջացնի»,– նշեց Նարեկ Կարապետյանը։Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Երևան են ժամանել 150 արտիստներ, որոնք աշնանը կբացեն «Տաշիր Արենայի» առաջին խաղաշրջանը։«Երևանի կրկեսի» շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ Նոր շենքն ունի 8 հարկ, իսկ դահլիճն ունի ավելի քան 2.3 հազար նստատեղ։Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի. Սամվել Կարապետյանը խոսել է ՔՊ–ի փոքր խմբակի մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24602200_89:0:1512:1067_1920x0_80_0_0_31eef03fc0622c77f524ce2b6b62e12b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրկես, երևան, նարեկ կարապետյան, «տաշիր արենա», սամվել կարապետյան
կրկես, երևան, նարեկ կարապետյան, «տաշիր արենա», սամվել կարապետյան
Երևանի նոր կրկեսը կբացվի անկախության տոնին ընդառաջ կամ մի քանի օր հետո. Նարեկ Կարապետյան
18:27 14.08.2025 (Թարմացված է: 18:28 14.08.2025) Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի վրա վեց անգամ ավելի շատ ներդրում են կատարել. 500 հազարի փոխարեն ներդրվել է 30 միլիոն։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Տաշիր Արենա» կրկեսի բացումը տեղի կունենա ՀՀ Անկախության տոնին ընդառաջ կամ դրանից մի քանի օր հետո։ Այս մասին դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության դատական նիստը, լրագրողներին ասաց «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի բացումը նախատեսել էին մինչև պետության կողմից այն պետականացնելու գործընթացը սկսելը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձման միջոցով առգրավել կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 7-ին։
Կարապետյանի խոսքով՝ իրենք կրկեսի վրա վեց անգամ ավելի շատ ներդրում են կատարել. 500 հազարի փոխարեն ներդրվել է 30 միլիոն։ Նա պարզաբանեց, թե ինչու է կրկեսը չի բացվել նախնական ասված ժամկետում։
«Յուրաքանչյուր նախագիծ, որն իրականացնում ես, պետք է այնպես իրականացնես, որ ինքն իր ծախսերը փակի։ Մեր ունեցած այսօրվա մոդելին հավատում ենք։ Մենք վարձել ենք «Cirque du Soleil»-ի մասնագիտական խմբին, որը գրել է առաջին ներկայացման ամբողջ սցենարը։ Ինձ թվում է՝ այն նաև զբոսաշրջային հետաքրքրություն կառաջացնի»,– նշեց Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին
Երևան են ժամանել 150 արտիստներ, որոնք աշնանը կբացեն «Տաշիր Արենայի» առաջին խաղաշրջանը։
«Երևանի կրկեսի» շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ Նոր շենքն ունի 8 հարկ, իսկ դահլիճն ունի ավելի քան 2.3 հազար նստատեղ։