https://arm.sputniknews.ru/20250710/ishkhanutjunnern-uzum-en-hima-el-tashirin-patkanvogh-krkesi-shenqy-petakanacnel-91185931.html
Իշխանություններն ուզում են հիմա էլ «Տաշիրին» պատկանող կրկեսի շենքը պետականացնել
Իշխանություններն ուզում են հիմա էլ «Տաշիրին» պատկանող կրկեսի շենքը պետականացնել
Sputnik Արմենիա
Պետգույքի կառավարման կոմիտեի ուղարկած հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T14:01+0400
2025-07-10T14:01+0400
2025-07-10T14:01+0400
սամվել կարապետյան
կրկես
պետական գույքի կառավարման կոմիտե
նարեկ կարապետյան
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24602210_0:85:1600:985_1920x0_80_0_0_695e3188c3f405a58cd10a5dc9161d2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը: Հայցադիմումը ներկայացված է datalex հարթակում։Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել պետական գույքի օտարման, ներդրման և գրավի պայմանագրերը, անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070 քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9 քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:Նշենք, 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ.–ին: Դրա 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին, որի տնօրենը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1a/24602210_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ab707698aff6ddf2ce386ac26d52e719.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կրկես, պետական գույքի կառավարման կոմիտե, նարեկ կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան, կրկես, պետական գույքի կառավարման կոմիտե, նարեկ կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ
Իշխանություններն ուզում են հիմա էլ «Տաշիրին» պատկանող կրկեսի շենքը պետականացնել
Պետգույքի կառավարման կոմիտեի ուղարկած հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը: Հայցադիմումը ներկայացված է datalex հարթակում։
Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել պետական գույքի օտարման, ներդրման և գրավի պայմանագրերը, անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070 քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9 քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։
«Նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,– ասվում է հայցադիմումում։
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:
Նշենք, 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:
«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ.–ին: Դրա 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին, որի տնօրենը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը: