https://arm.sputniknews.ru/20250814/bvolvor-atjannerin-kdimenq-vor-mvontazhvats-dzajnagrutjan-heghinaknery-patzhven-bagrat-srbazan-92304834.html
Բոլոր ատյաններին կդիմենք, որ մոնտաժված ձայնագրության հեղինակները պատժվեն. Բագրատ սրբազան
Բոլոր ատյաններին կդիմենք, որ մոնտաժված ձայնագրության հեղինակները պատժվեն. Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ 14.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-14T16:06+0400
2025-08-14T16:06+0400
2025-08-14T16:06+0400
տեր բագրատ գալստանյան
նամակ
կալանք
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81636641_0:0:1486:836_1920x0_80_0_0_8e0b8b9fd1d014d5f2b687296d7f6232.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին՝ շեշտելով, որ իր մեղադրանքի հիմքում դրված ձայանգրությունները մոնտաժված են։Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի փաստաբանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը։ «Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասել է նա։Ձայնագրությունների մոնտաժված լինելու փաստն ապացուցելու համատեքստում Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։Սրբազանը նամակն ավարտել է «Հաղթանակն այլընտրանքի չունի» խոսքով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81636641_129:0:1450:991_1920x0_80_0_0_f85737ddd7b48192b11159845db839bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, նամակ, կալանք, ձայնագրություն
տեր բագրատ գալստանյան, նամակ, կալանք, ձայնագրություն
Բոլոր ատյաններին կդիմենք, որ մոնտաժված ձայնագրության հեղինակները պատժվեն. Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին՝ շեշտելով, որ իր մեղադրանքի հիմքում դրված ձայանգրությունները մոնտաժված են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի փաստաբանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության
չմոնտաժված տարբերակը։
«Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասել է նա։
Ձայնագրությունների մոնտաժված լինելու փաստն ապացուցելու համատեքստում Բագրատ սրբազանը հրապարակավ հարցեր է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է։ Պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ Հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով»,– հարցրել է նա։
Սրբազանը նամակն ավարտել է «Հաղթանակն այլընտրանքի չունի» խոսքով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և
տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։